լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.02.2016 | բանակ

հերոսի մահով ընկավ

 հերոսի մահով ընկավ
43 ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Քեշիշօղլյանին թշնամու  մահացու գնդակը դիպել է մոտ 600 մետր հեռավորությունից՝ հերթափոխի ժամանակ: Առաջին կրակոցից հետո Հայկը գոռացել է, որ վիրավոր է,  փորձել է պաշտպանվել, բայց ձյան մեջ է ընկել և թշնամին նրա վրա կրակ է բացել արդեն ընկած վիճակում: Չորս տեղից վիրավորվել է: Մահացու վիրավորումը ձախ կողմից է ստացել: Մոտ երկու օր նա մնացել է ձյան մեջ, ապա  հետախույզները գտել են նրա դիակը և դուրս բերել:     

"Lավ է, որ էս գործողությունների ժամանակ նոր զոհեր չեղան", վերհիշելով եղբոր դին փնտրող հետախույզների որոնողական աշխատանքների ընթացքը, ասում է  Հայկի եղբայրը՝ Սոս Քեշիշօղլյանը, ով երկու տարի ծառայել էր նույն զորամասում: Դեպքից երկու ամիս առաջ էր թողել ծառայությունը:     

Նիգավան գյուղում գտնվող Հայկ Քեշիշողլյանի տունը կիսակառույց է, ցածր առաստաղ, հողե հատակ, աղքատիկ ու ցուրտ:  

Տանն ամենուր կանաչ, փարթամ  տնային բույսեր են: Կինը՝ Դոնարան  ասում է ծաղիկներն ամուսինն էր խնամում: Ու հիմա, երբ ամուսինն այլևս չկա իր խնամքի և ուշադրության առարկան են դարձել: Այս տանը Դոնարան և Հայկը երեք զավակներ են մեծացրել՝  երեք տղաներ:     

Որդիները հպարտանում են իրենց հորով: Նրանցից ավագը սովորում է Ռուսաստանում, ապագա զինվորական է: Միջնեկը  ժամկետային զինծառայող է, նրան զորակոչել էին ԼՂՀ, բայց հոր մահվանից հետո տեղափոխեցին Վանաձոր:       

"Որդիները շատ ծանր տարան հոր կորուստը, շատ կապված էին, ընկերներ էին, ամեն հարցում կիսվում էի իրար հետ: Նա ուղղակի պաշտում էր իր երեխաներին: Կորուստը մեծ ցավ էր, չեն կարողանում հաշտվել…  որդիս,  որ ԼՂՀ-զորակոչվեց,  Հայկը այդ ժամանակ Աշտարակում էր ծառայում, ասում էր՝ տղես գնա սահմանում ծառայի, ես այստեղ մնամ: Ու գնաց Քելբաջար… Ընկավ, հերոսի մահով ընկավ", ամուսնու կորուստը վերապրում է կինը:       

Դոնարան ասում է, որ ամուսինը հայրենիքին նվիրված զինվոր էր, 18 տարեկանում մասնակցել է Շուշիի ազատագրմանը:       

"Նա hայոց բանակի առաջին զինվորներից էր: Ծառայել է Սովետաշենի հատուկ նշանակության զորքերում: Դրանից հետո շարունակել է զինվորական ծառայությունը տարբեր զորամասերում:Սիրում էր իր գործը, ընկերասեր էր, բոլորին հասնող: Ասում էր՝ եթե ծառայում ես, պետք է նորմալ ծառայես: Եթե պետք է վատ ծառայես, ավելի լավ է չծառայես: Նա այդպիսի հոգեբանություն ուներ", զոհված եղբորը ներկայացնում է Սոսը`       

"Ես գիտեմ, թե այդ դիրքերում ինչ վիճակ է, բայց երբ զանգում էի Հայկին, ասում էր,  նորմալ վիճակ է, կրակոցներ չկան: Նա շատ չէր խոսում: Մեկ մեկ երբ նրան հարցեր էի տալիս, պատերազմից էի հարցնում, նա մի երկու բան էր ասում ու վերջացնում: Քելբաջարում մեկ ամիս պոստերում էր մնում, երկու ամսով տուն էր գալիս, բայց անընդհատ ծառայող տղաների հետ կապի մեջ էր":       

Հունվար ամսին նույն դիրքում զոհվել էր Հայկի ընկերներից Նահապետ Ասատրյանը, ինչը շատ ծանր հետք էր թողել նրա վրա:        

"Հայկը այցելեց նրանց ընտանիքին՝ երեք անչափահաս  երեխաներին: Նա շատ ծանր էր տանում Նահապետի մահը , ասում էր՝ երնեկ ես լինեի նրա տեղը, նրա երեխաները փոքր են, բան չեն հասկանում, իմ էրեխեքը մեծ են՝ հասկանում են: Մեկ ամիս հետո նա գնաց պոստեր ու նույն դիրքում ինքը խփվեց…" պատմում է եղբայրը:       

Մահվան օրը՝ ապրիլի 3-ին Հայկը  դպրոցական որդու հետ էր խոսել, ասել էր. "Պապայի հետ բան չի լինի, պապան հետ կգա: Ինչի էդպիսի ճամփեք է անցել պապան":       

Զոհված Հայկ Քեշիշօղլյանի կինն ասում է, որ ամուսինը հաջորդ տարի պետք է թոշակի անցներ, բայց մահն ավելի շուտ վրա հասավ ու թոշակը հիմա իրեն են տրամադրում, թոշակով ապրել չեն կարողանում:       

Հարազատները չեն ցանկանում խոսել իրենց նկատմամբ Պաշտպանության նախարարության վերաբերմունքից,  ասում են, թե ամեն ինչ նորմալ է:       

"Նախարարությունը մեզ ուշադրություն դարձնում է, բայց երեւի մեր ուզած չափով չի դարձնում",-ասում է Սոս Քեշիշօղլյանը:       

Ըստ պաշտոնական հաղորդագրության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել է ավագ ենթասպա, 43-ամյա Հայկ Քեշիշօղլյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 13-րդ կետերով (սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):       

Հայկ Քեշիշօղլյանը զինվորական ծառայության ընթացքում և հետմահու պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու մեդալներով:     

Անի Գևորգյան

Տեսանյութը Թեհմինե Ենոքյանի

1059
Print
բանակ
մարտական դիրքում զինծառայող է զոհվել 11.10.2017 | բանակ

մարտական դիրքում զինծառայող է զոհվել

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։  

2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ» 9.10.2017 | բանակ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ»

Երևանի Ավան և Նոր-Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Այսօրվա նիստում վկա, նույն ինստիտուտի կուրսանտ Արայիկ Թամրազյանը արժեքավոր տեղեկություն հայ

ականի պայթյունից 19 ամյա զինծառայող է  մահացել 1.09.2017 | բանակ

ականի պայթյունից 19 ամյա զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: 


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: