լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.12.2017 | բանակ

«ինձ մոտ 800 մետր քարերի ու հողերի միջով ընկերներս ձեռքերի վրա իջեցրել են դիրքերից» (տեսանյութ)

«ինձ մոտ 800 մետր քարերի ու հողերի միջով ընկերներս ձեռքերի վրա իջեցրել են դիրքերից» (տեսանյութ)
«Ձայներ պարբերաբար լսվել էին, բայց դեպքի օրը ձայները արտասովոր էին ու մոտ, զենքի լիցքավորման ձայներ եմ լսել և ոտնաձայներ: Բարձրացա, որ դիտարկում անեի, բայց այնքան, որ չերևամ, հենց թեքվելու պահին էլ կրակեցին»: Թշնամու դիպուկահարի արձակած 2 գնդակից 1-ը վնասել է Լևոնի աջ թոքը, լյարդը: 

 Դեպքը տեղի է ունեցել  2017 թվականի հունիսի 2-ին ԼՂՀ  Մատաղիսի  զորամասի 10 ամսվա զինծառայող, կրտսեր սերժանտ Լևոնը Ղազարյանը հակառակորդի հետ շփման գծում՝ Թալիշի դիրքերում, մարտական հերթափոխության ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել ստացավ: 

Լևոնը հիշում է, որ ձայներ է լսել ու մտավախությունը, որ դիվերսիոն ներթափանցման փորձ կարող է լինել՝ նրան մղել է առաջ՝ կանխելու թշնամու կողմից հնարավոր հարձակման դեպքը. 

«Մեռնելուց հետո կյանքը քաղցր է, որ չես մեռնում՝ կյանքն ավելի քաղր է դառնում»,- մահվան միջով անցած ու այն հաղթահարած 19-ամյա Լևոն Ղազարյանն այսօր ավելի է գնահատում կյանքը: Դեռ կես տարի առաջ Լևոնը չէր էլ կարող մտածել, որ ամիսներ անց իր կայնքն այսքան փոխվելու է:

Դեպքի վերաբերյալ շատ բան չի մտաբերում, միայն հիշում է, որ դեպի ձայները գնալիս վախի զգացում չուներ. 

 «Որ պետք լինի՝ կյանքներնս էլ պետք է տանք, իսկ եթե վախենայի՝ կգային թե ինձ կսպանեին, թե մյուսներին: Հետո ծառայակից ընկերներս ինձ մոտ 800 մետր քարերի ու հողերի միջով ձեռքերի վրա իջեցրել են դիրքերից, որովհետև մեքենայի ճանապարհ չկա, ապա մեքենայով տարել են Մարտակերտի հիվանդանոց, ինձ սրա մասին ընկերներս են պատմել, երբ գիտակցության եմ եկել»,- պատմում է Լևոնը: 

Լևոնի հայրը՝ Ալեքսան Ղազարյանը պատմեց, որ որդուն Մարտակերտի ԱԲՋ-ում վիրահատել են՝ լյարդի, թոքի վերքերն են կարել. 



 «Թոքի մի մասն են հեռացրել, կոտրվածքներ ուներ, երեխու վիճակը ծայրահեղ ծանր էին գնահատում: Հետո 2 օր անց արհեստական շնչառությամբ սան. ավիացիայով տեղափոխել են Երևան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մոտ 2 ամիս բուժվել է»:

Մայրը՝  Աննա Ղազարյան, առանց հուզմունքի չի կարողանում խոսել որդու հետ պատահածի մասին, չնայած հարազատները նշում են, որ այդ ծանր օրերին ամենապինդը հենց Աննան է եղել՝ «Գիտեի, որ ոտքի է կանգնելու»,- նայելով որդուն՝ հպարտորեն ասում է տիկին Աննան:  

Կրկին վերապրելով անասելի ցավ պատճառած օրվա մանրամասները՝ տիկին Աննան՝ արցունքն աչքերին, հիշում է, որ դեպքի մասին իմացել է աշխատանքից տուն վերադառնալիս.  

 «Աշխատանքից եկա տուն, տեսա բակում մեքենաներ են կանգնած, մտածեցի հյուրեր ունենք: Ամուսինս ասաց վայենկոմատից են կանչել. Գնաց –եկավ ասաց Լևոնին խփել են»:

Պատմում է, ապա հիշում արդեն հիվանդանոցում ապրած օրերը. «5 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկները Լևոնիս հույս չէին տալիս, վիճակը ծայրահեղ ծանր էր: Վիրահատության ժամանակ երկու անգամ սրտի կանգ է ունեցել: Անգամ հույս չեն տվել. Ասում են իր ֆիզիկական պատրաստվածությունն է պատճառը, որ դիմացել է»,- սակայն տիկին Աննան վստահ է՝ «Աստված պահեց երեխուս»: 

 Լևոնը երկար տարիներ ըմբշամարտով է զբաղվել: Բանակում էլ, դիրքերից իջած ժամանակ, գյուղի երեխաներին է մարզել: 

 Մեկ տարի ծառայելուց հետո Լևոնին զորացրել են՝ արձանագրելով, որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար: Հիմա Լևոնը վերականգնողական փուլում է գտնվում, սակայն հաճախ է սուր ցավեր ունենում, ինչի դեմ ոչ մի բուժում չկա, միայն ցավազրկողներն են օգնում. 

 «Ցավերը կրծքավանդակի շրջանում են լինում: Ասում են ժամանակի ընթացքում կթուլանան ցավերը, ես էլ սպասում եմ՝ երբ կգա էդ ժամանակը»:

Լևոնի ապաքինման համար անհրաժեշտ է կատարյալ հանգիստ, չպետք է ֆիզիկական աշխատանք կատարի, մրսածությունը լուրջ բարդացումներ կառաջացնեն, շնչառությունը չի բավականացնում անգամ երկար քայլելու համար: 

Պարոն Ալեքսանը հաշմանդամության կարգ ստանալու համար որդու հետ գնացել է Էջմիածնի սոցապ բաժին, հանձնաժողովը զննելուց հետո ասել է, որ Լևոնին հաշմանդամության կարգ չի հասնում: Նման որոշումը պարոն Ալեքսանին անակնկալի է բերել, ապա մանրամասնել են, որ եթե մարդը նույն էպիկրիզով ու վիճակով նախկինում գար՝ կարգ կտային, բայց հիմա օրենքի փոփոխություն է եղել, ու կարգ չի հասնում: 



 Ծնողները նաև վիրավորված են աշխատակիցների վերաբերմունքից.

 «Դեռ մի բան էլ ասում են՝ գոհ եղիր, որ էրեխեդ հաշմանդամ չի: Երեխուս թոքի կեսը չկա... Ես էլի գոհ եմ, որ երեխաս ողջ է, իրենց լինի, ես առողջ երեխա եմ տվել, թող առողջ հետ վերադարձնեին: Երեխուս մարմինը նայեք՝ կսարսռաս, կրծքավանդակի վրա 50 կար կա»:  

Չնայած Լևոնի հայրն ու մայրը համեստորեն լռում էին, սակայն հարազատները իրավացիորեն նշում են. 

 «Ասում են՝ պետք է կարգ ունենա, որ փոխհատուցում տան, բա մեր աշխաըավարձից ամսական էդ 1000-ական դրամները ինչի են հավաքում, ում են տալիս: Լևոնին ոչ մի փոխհատուցում չի հասել»: 

«Թող իմ երեխու տանջանքները փոխհատուցեն»,- ասում է մայրը:

Պարոն Ալեքսանը ստիպված վարկ է վերցրել, որպեսզի կարողանա որդու անհրաժեշտ կարիքները հոգա. 

«Լևոնիս վերականգնման համար լավ սնունդ է հարկավոր, նաև ուժեղ ցավազրկողներ է ընդունում... »: 

Իսկ ընտանիքի եկամտի աղբյուրը մեծ չէ.: Մայրը մեծ հույսեր էր կապում ընտանիքի միակ որդու՝ Լևոնի հետ. 

«Ինքը պետք է աշխատեր ու մեզ թիկունք լիներ, Լևոնը աշխատասեր է,  մինչև բանակ գնակն էլ է աշխատել, իսկ հիմա իրեն պահելու խնդիր կա»:

Վիրավոր զինվորի առողջական վիճակի մասին հետաքրքրվողները միայն զինակից ընկերներն են, Պաշտպանության նախարարությունը, հոր խոսքերով, անգամ չի հետաքրքրվել նրա վիճակի մասին, պետական ոչ մի օժանդակություն չի ցուցաբերվել: Անգամ Մարտակերտում զորամասից  ոչ մեկ չի եկել: 

 Արդեն առանց Լևոնի զրույցի ժամանակ հայրն ու մայրը պատմեցին, որ տանը չեն խոսում հունիսի 2-ի մասին, դեպքի մասին մանրամասներ չեն հարցնում Լևոնից. «Ուզում ենք միամտվի, չենք ուզում վերհիշի, որովհետև իր հետ խոսել չէր լինում, շատ դյուրագրգիռ էր: Իսկ ցավեր ունենալու ժամանակ շատ դեպքերում ցույց չի տալիս, թաքուն ցավազրկողներ է խմում, մեզ չի ասում»:  

Լևոնից թաքուն նաև տիկին Աննան պատմեց, թե ինչպես ապրիլյան պատերազմի օրերին, երբ Լևոնը դեռ 16 տարեկան էր, դիմել էր կամավոր առաջնագիծ գնալու համար. 

«Մենք պատահաբար ենք իմացել, ասացին Ղարաբաղ գնացողների մեջ է, արդեն սպասում է  երկրորդ ավտոբուսով գնալուն: Մեզ էլ նախորդ օրը երեկոյան հաջող էր անում, գրկում...  Հորաքրոջ տղան է գնացել, համոզել ու հետ բերել»:

Լևոնը հիմա էլ չի հետաձգում կամ հրաժարվում հետագայի իր պլաններից. «Ձգտելու եմ հասնել այն ամենին, ինչի մասին երազել ու ձգտել եմ: Աշխատեմ, անեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընտանիքս երջանիկ լինի»:    



Հասմիկ Հակոբյան
13109
Print
բանակ
երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում 19.06.2018 | բանակ

երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում

Երբ աշխատանքը դրական արդյունք է տալիս, հույզերդ սկսում են խեղդել, աննկարագրելի ու հակասական զգացմունքներ են առաջ գալիս։ Հատկապես, երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հանգամանքների հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում։ Համարում ես, որ արդարությունը վերականգնվել է։  

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց 18.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դեպքի հետ որևէ կապ չունեմ։ Էս սարքած գործ ա»,- հայտարարեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով անցնող մեղադրյալ Վաչե Սահակյանը և չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:  


Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը 15.06.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ Պաշտպանոության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ազատել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:    

Որոշման նախ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: