լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.12.2017 | բանակ

1 սպանված և 1 վիրավոր բանակում

1 սպանված և 1 վիրավոր բանակում
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է բանակում մեկ սպանվածի և մեկ վիրավորի մասին։ 

Ներկայացնում ենք գրառումներն ամբողջությամբ․ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ  սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): 

Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը կայուն ծանր է: ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն
1494
Print
բանակ
երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում 19.06.2018 | բանակ

երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում

Երբ աշխատանքը դրական արդյունք է տալիս, հույզերդ սկսում են խեղդել, աննկարագրելի ու հակասական զգացմունքներ են առաջ գալիս։ Հատկապես, երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հանգամանքների հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում։ Համարում ես, որ արդարությունը վերականգնվել է։  

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց 18.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դեպքի հետ որևէ կապ չունեմ։ Էս սարքած գործ ա»,- հայտարարեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով անցնող մեղադրյալ Վաչե Սահակյանը և չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:  


Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը 15.06.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ Պաշտպանոության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ազատել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:    

Որոշման նախ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: