լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.02.2018 | բանակ

զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

զինծառայողը մահացու վիրավորում է ստացել
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 

19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա զինվորական ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Հայկը ընտանիքի ավագ որդին էր:
251
Print
բանակ
«Եթե ինձ հետ բան պատահի, մեղադրեք Գ-ին». սեռական բռնության զոհը երկտող է գրել Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունից 20.05.2018 | բանակ

«Եթե ինձ հետ բան պատահի, մեղադրեք Գ-ին». սեռական բռնության զոհը երկտող է գրել Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունից

Հայկական բանակում կեղծ գաղափար է տարածված, որը խրախուսվում է և ամեն կերպ արմատավորվում է պաշտպանության նախարարների, մանր ու միջին չինովնիկների, սպայական անձնակազմի կողմից՝ հայ սպան առաքինի է, երբեք չի կարող թույլ տալ զինվորի տղամարդկային արժանապատվությունը նվաստացնող, ծայրահեղ արարքնե

Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել 20.05.2018 | բանակ

Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:   
<

զինվորների համար ձեռք կբերվի նոր և որակյալ ներքնազգեստ 17.05.2018 | բանակ

զինվորների համար ձեռք կբերվի նոր և որակյալ ներքնազգեստ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է․ «ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ ԶՈւ երում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ 


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: