լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.07.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը նիստի էր ներկայացել առանց պաշտպանի։  

Դեռ նախորդ նիստին, պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարանին հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարող իրականացնել Ազարյանի պաշտպանությունը: Դատավոր Դավիթ Հարությունյանը Մովես Ազարյանից պահանջել էր անհապաղ լուծում տալ այս խնդրին. «Սա առաջին անգամը չէ, որ պաշտպանը դատարան չի ներկայանում եւ գործի քննությունը հետաձգվում է։ Ուստի անհրաժեշտ եմ համարում, որ ամբաստանյալն այլ պաշտպան ներգրավի գործում, հակառակ դեպքում, դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ»,- նշել էր դատվոր Հարությունյանը։ Մեղադրյալ Ազարյանն էլ  իր հերթին դատարանին հայտարարեց, որ իր ծնողներն արդեն զբաղվում են նոր պաշտպանի հարցով: 

Այսօրվա նիստի սկսվելուց անմիջապես հետո, Մովսես Ազարյանը դատարանին հայտնեց, որ իր ծնողներն արդեն փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ ձեռք են բերել համաձայնություն և հնարավոր է, որ հենց նա էլ ստանձնի իր պաշտպանությունը. «Էդ փաստաբանին արդեն տրամադրվել են գործի նյութերը ու առաջիկայում, հենց ինքն ինձ կայցելի, արդեն վերջնական որոշում կկայացնենք»,- նշեց Ազարյանը։  

Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ հայտնեց, որ դատարանը միջոցներ կձեռնարկի գործընթացն արագացնելու համար և կապ կհաստատի փաստաբանի հետ. «Եթե այս ընթացքում տեղեկություն ստացվի, որ փաստաբանը չի ցանկանում իրականացնել ամբաստանյալի պաշտպանությունը, ապա դատարանը եւս մեկ անգամ հայտարարում է, որ  միջոցներ կձեռնարկի գործում հանրային պաշտպան ներգրավելու ուղղությամբ»,- իր խոսքում նշեց դատավոր Հարությունյանը եւ ավարտված համարեց դատական նիստը: Քրեական գործի քննությունը կշարունակվի հուլիսի 16-ին:  

Հավելենք, որ 4 ամբաստանյալներից 3-ն այս պահին հարցաքննվել են եւ հրաժարվել առաջադրված մեղադրանքից, նշելով, որ իրենք լիովին անմեղ են. «Մեր գլխին սարքել են, շառ են անում»,- հայտարարում էինք նրանք։ Այս պահին չի հարցաքննվել հենց Մովսես Ազարյանը, ով այսօր պետք է ցուցմունք տար դատարանում։ 

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ի առավոտյան, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա Հայկազ Բարսեղյանի դին: Ըստ մեղադրանքի, նրան դաժանորեն սպանել են նույն ինստիտուտի 4 երիտասարդները, ապա կտրել երակները, ինչից հետո ինքնասպանության տպավորություն ստեղծելու միտումով, կախել շարահրապարակի պտտաձողից:   



Ռոզա Վարդանյան
181
Print
բանակ
ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին 10.07.2018 | բանակ

ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետո

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց 10.07.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը նիստի էր ներկայացել առ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության:  Անբնական երևույթ է բանակ չգնալը» 9.07.2018 | բանակ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Անբնական երևույթ է բանակ չգնալը»

Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: