լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
1.02.2018 | խոսքի ազատություն

սպառնալիքները շարունակվել են այսօր. սպառնացել են նաև խմբագրի ընտանիքի անդամներին

սպառնալիքները շարունակվել են այսօր. սպառնացել են նաև խմբագրի ընտանիքի անդամներին
«Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքները այսօր շարունակվել են: Սպառնալիքներ հնչեցնողը լատիներենով մահ խորհրդանշող նշան է ուղարկել՝ հետևյալ գրությամբ. «ապրի օրդ այսօր, վաղը կարող է չլինի», նաև խմբագրրի ընտանիքի անդամների մասին է ակնարկել՝փորձելով այդկերպ եւս ճնշում գործադրել։   

Այս մասին Forrights.am-ին պատմեց Մարիաննա Գրիգորյանը: Սա այն դեպքում, երբ դեռ երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել սպառնալիքների հեղինակին:      

Այդ առթիվ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանին ուղղված մեր հարցերն այսօր անպատասխան մնացին:   Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն այսօր Forrights.am-ի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում նախ ասաց, թե մինչև դատախազությունը ցուցում չտա, իրենք ոչինչ չեն կարող անել, այն դեպքում, երբ մամուլում սպառնալիքներ մասին արդեն հրապարկումներ եղել էին, իսկ ավելի ուշ տեղեկացրեց, որ ոստիկանությունը սկսել է զբաղվել այդ հարցով և որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունն է զբաղվում նշված հրապարակումներով:   

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Մեդիալաբ» կայքի խմբագրի նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել էր ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:   

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի է համարում   «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։   Իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է խիստ պատասխանատվության՝ հետագայում նմանատիպ ցանկացած դեպք բացառելու համար։   

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ձեռնարկված միջոցների և դրանց ընթացքի մասին իրավապահ մարմիններից պահանջվել են անհրաժեշտ տեղեկություններ:  

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Մեդիալաբի» խմբագիր և տնօրեն Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ էին հնչեցվել:   Հ

իշեցնենք, որ «Բոշի ծաղիկներ» վերնագրված ծաղրանկարի ֆեսյբուքյան հրապարակման տակ, որը ծաղրում է դեկտեմբեր ամսին ՊՆ-ի կողմից 7 մլն դրամի ծաղիկ գնելը, օգտատեր Հայկ Բերման Օհանյան անունով մեկը գրել էր. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»: 

Մարիաննա Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան՝ օգտատերը հաստատել է, թե նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի խմբագրությունում տեղի ունեցած սպանդը, երբ երգիծական այդ շաբաթաթերթի գրասենյակի պայթեցման հետևանքով 12 մարդ զոհվեց, իսկ 10-ը վիրավորվեց:    

Սպառնալիքներն  այնուհետև շարունակվել էին նամակագրության տեսքով:   

Մարինե Խառատյան
6146
Print
խոսքի ազատություն
Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց 23.04.2018 | խոսքի ազատություն

Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց

Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց ու միացավ ցուցարարներին Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու սասնուն Միքայելյանը դուրս եկան Ձերբակալվածների պահման վայրից: Մինչ այդ Փաշինյանի հետ հանդիպեց փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։

«Առաջնագծում» ապրիլյան պատերազմի հերոսներն են 23.04.2018 | խոսքի ազատություն

«Առաջնագծում» ապրիլյան պատերազմի հերոսներն են

«Մենք բոլորս ձեզ համար՝ այս հրապարակի ժողովրդի համար ենք կռվել, բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում դադարեցնել էս ամենը, մենք արյուն ենք տվել էս ժողովրդի համար: Վաղը, ապրիլյան պատերազմի մասնակիցները Օպերայի հետնամասից ժամը  11-ին, սկսում են առաջին գծով երթ, թող ոստիկանները հարվածեն

«Մեր Սերժին կարգով, շնորքով ճանապարհում ենք» 23.04.2018 | խոսքի ազատություն

«Մեր Սերժին կարգով, շնորքով ճանապարհում ենք»

Չարբախ թաղամասի փողոցները փակ են: Ցուցարարները հիմնականում Շենգավիթ համայնքի բնակիչներն են: Նրանք խմբվել են թաղամասի բանուկ խաչմերուկներում, խունկ են ծխում և ողորմաթաս են խմում: Իսկ ավտոմեքենաների վրա տեղադրել են ծախկեպսակներ վարչապետ Սերժ սարգսյանի նկարներով: <<Մեր Սերժին կարգով,

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: