լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
27.02.2018 | արդար դատաքննության իրավունք

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան գործով քննությունն ընթանում է կոպիտ խախտումներով

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան գործով քննությունն ընթանում է կոպիտ խախտումներով
Փաստաբանը բացարկ է հայտնում քննչական խմբին  

Փաստաբան Հայարփի Սարգսյանը կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան գործով նախաքննության ընթացքի վերաբերյալ հանցագործությունների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին,  դրանք հասցեագրվել են  ՀՀ զինվորական դատախազություն, այստեղից էլ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին, այսինքն՝ այն նույն քննչական խմբին, որի գործողություններն էլ բողոքարկվում են: Փաստաբանը բացարկ է հայտնել քննչական խմբին: 

«Մինչ օրս ինձ անհիմն կերպով չեն տրամադրվել մի շարք որոշումներ, որի արդյունքում որոշ էական հանգամանքների շուրջ ես հանգել եմ հետևությունների, որ տեղի են ունեցել հանցագործություններ։ Մասնավորապես, իմ հաղորդման մեջ նշել էի, որ քննիչն անցել է իր լիազորությունների սահմանը և դեպքի վայրում իրականացրել փորձաքննություն առանց համապատասխան որոշում կայացնելու», բողոքում նշել է փաստաբանը։

Իսկ երբ փաստաբանը փորձել է հարցման միջոցով պարզել, թե ինչու են իրեն ներկայացված նյութերում բացակայում մի շարք որոշումներ և արձանագրություններ, ստացել է հեգնող պատասխաններ, օրինակ, եթե բացակայում են, ուրեմն գոյություն չունեն կամ նշել է, որ քննիչն առանց որոշման որևէ հետք չի վերցրել դեպքի վայրից: 

«Եթե առկա են եղել նմանատիպ որոշումներ, ապա ինչու դրանք ինձ չեն տրամադրվել, իսկ եթե գոյություն չունեն, ապա ինչպես են իրականացվել իմ կողմից հաղորդումներով Ձեզ հայտնած քննչական գործողությունները»։ 

Գլխավոր դատախազին ուղղված բողոքում փաստաբան Հայարփի Սարգսյանն անդրադարձել է նաև  29․01․2018թ․ հարուցված նոր քրեական գործին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով։

«Վարույթն իրականացնող մարմինը գրությամբ ինձ հայտնել է, որ 22․08․2017թ․ Անդրանիկ Մկրտչյանի ծառայողական բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ թվով փամփուշտներ, մինչդեռ պիտի փաստեմ, որ փամփուշտներ հայտնաբերվել էին նաև Անդրանիկ Մկրտչյանի աշխատասենյակում, սակայն այդ դեպքում նշված հոդվածով քրեական գործ մինչ օրս չի հարուցվել։ Այսինքն՝ կամայական որոշումներ են կայացվում․ մի դեպքում հարուցվում է քրեական գործ, այն էլ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելուց միայն 5 ամիս անց, իսկ մյուս դեպքում անտեսվում են փաստերը»։    

Փաստաբանը ևս մեկ անգամ շեշտում է  լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու անհրաժեշտության մասին՝ Ա․ Մկրտչյանի աշխատասենյակում հայտնաբերված փամփուշտների մասով՝ պարզելու դրանց պատկանելիությունը, որն էական նշանակություն կարող է ունենալ կատարված հանցագործությունը բացահայտելու համար։ Փաստաբանը միաժամանակ կասկած է հայտնել.

«Տվյալ դեպքում մեկ այլ վարկած ևս կարող եմ հայտնել առ այն, որ միգուցե Ա․ Մկրտչյանի ծառայողական բնակարանում 22․08․2017թ․ խուզարկությամբ որևէ փամփուշտ չի հայտնաբերվել, քանի որ, ինչպես նշեցի, իսկզբանե ինձ չեն տրամադրվել այնպիսի կարևոր փաստաթղթեր, ինչպիսիք են դեպքի վայրի զննության և բնակարանի խուզարկության արձանագրությունները, ուստի, երբ վարույթն իրականացնող մարմինն իր գրություններով ինքն իրեն հակասում է, դա ստեղծում է անվստահության մթնոլորտ, հետևաբար, նաև վարույթն իրականացնող մարմնին բացարկ հայտնելու հիմք»։ 

Բացի այդ, փաստաբանին չի տրամադրվել նաև վերը նշվածի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը։ 

«Այսպիսի դատավարական խախտումներով ընթացող նախաքննությունը չի կարող համարվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև չի կարող ապահովել «զենքերի» հավասարության սկզբունքն այն դեպքում, երբ նախաքննական մարմինն առանց որևէ հիմնավորման նախաքննական գաղտնիք է որակում նշված փաստաթղթերը՝ այդպիսի պատճառաբանությամբ դրանք չտրամադրելով տուժող կողմին և ինձ զրկելով անհրաժեշտ միջնորդություններ անելու հնարավորությունից»։

Վերը շարադրված խախտումները փաստաբանը գնահատել է քննճական խմբին որպես բացարկ հայտնելու հիմք:  

Ելնելով վերը շարադրվածից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 80-րդ հոդվածներով` բացարկ եմ հայտնում թիվ 90556717 քրեական գործով քննչական խմբին և խնդրում եմ ձեռնարկել համապատասխան քայլեր, այն է՝ վերացնել ՀՀ զինվորական դատախազության և սույն քրեական գործով քննչական խմբի կողմից թույլ տրված վերը նշված խախտումները, հանցագործության մասին 20.12.2017թ. հաղորդումների վերաբերյալ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով թվարկված որոշումներից որևէ մեկը, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին կատարել իր վրա դրված դատավարական պարտականությունները՝ ապահովելով տուժող կողմին անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը»։


1683
Print
արդար դատաքննության իրավունք
«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները շարունակվում են գրավով, ստորագրությամբ կամ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվել։ Այս պահի դրությամբ 32 ամբաստանյալներից 11-ի խափանման միջոց կալանքը փոփարինվել է տարբեր այլընտրանքային խափանման միջոցներով։ Շենգավիթի դատարանում այսօր եւս մեկ անդա

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը

Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բ

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: