լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.03.2018 | արդար դատաքննության իրավունք

«Նպատակը սարիթաղցիներին պատժելն է՝ հնարավորինս երկար պահելով բանտում, որովհետև իրենց մեղքն ապացուցված չի»․ պաշտպան

«Նպատակը սարիթաղցիներին պատժելն է՝ հնարավորինս երկար պահելով բանտում, որովհետև իրենց մեղքն ապացուցված չի»․ պաշտպան
Արդեն երկրորդ գարունը ուրախություն չի բերում ՊՊԾ գնդի գրավման օրերին կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների ընտանիքներում: Այս տարի էլ մարտի 8-ը նրանց կանայք  առանց ամուսինների են դիմավորում։    

2016-ի ամռանը, ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանության կողմից իրենց ճանապարհը փակելու, իրենց տները գազից, լույսից, ինտերնետից զրկելու առթիվ բողոքի դուրս եկած սարիթաղցիներից 10-ը կալանավորված են արդեն 1 տարի 9 ամիս, սակայն որևէ մեկի գործով դատարանի վճիռ դեռ չկա:    

10 ընտանիքները վհատված են ու հուսալքված. նախագահականի, դատախազության առաջ նրանց տևական բողոքի ակցիաները՝ նստացույցներն ու հացադուլները արդյունք չտվեցին։ «Մեր մոտ 37 թիվն է, մարդը չի կարող բողոքել իրեն լույսից ու գազից, ճանապարհից զրկելու համար»,-դժգոհեցին կանայք:   

10 սարիթաղցիների դեմ քրգործ է հարուցվեl նույն Քրօրի 136 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, որի համար ազատազրկում է սահմանված 5-10 տարի:   Կալանավորվածներից 33-ամյա Էդուրադ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը ամուսնու կալանավորման օրից ստիպված է մենակ հոգալ տան, երեխայի ու բերդում գտնվող ամուսնու հոգսերը։    

«Շատ դժվար ա մենակ երեխա պահելը, երեխա դպրոց ուղարկելը: Ամիս ա լինում, ես իմ ամուսնուն ոչինչ չեմ կարողնում ուղարկեմ, ու դա ոչ մեկի վեջին չի»,-Forrights.am-ի հետ զրույցում դժգոհեց Լալան՝ հավելելով․ «Բացառապես ոչ մի իշխանավորի հետաքրքիր չի, ինչ վիճակում են էդ մարդկանց երեխաները, նրանց ընտանիքները: Ի վերջո, էդ մարդիկ ընդամենը կոմունալ հարցերի համար են պայքարել, որ իրենց ճանապարհները բացվեն, լույս ու ինտերնետ ունենան: Դատական գործը անտարբերության է մատնված, ամիսը մեկ նիստ լինի, թե ոչ: Ամեն անգամ հետաձգում են, մի անգամ դատախազը չի գալիս, մյուս անգամ վկան»։   

Լալան նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, որ երեխայի հետ մենակ է մնացել, օգնող ձեռք չունի: «Նամակ եմ ուղարկել՝ հուսալով, որ գոնե գութ կառաջանա մեջը, քանի որ 10 ընտանիքներն իսկապես կործանվում են: 10-ն էլ աշխատող տղաներ են, ընդհանրապես գաղափար էլ չեն ունեցել քաղաքականությունից: Սարի թաղը դրել էին բլոկադայի մեջ, ճանապարհը փակել էին, տրանսպորտ, լույս չկար, ինտերնետ չկար, դրա համար էին պայքարում: Ու մեր տրանսպորտը վերականգնվեց հաջորդ օրը էդ պայքարի արդյունքում»,-պատմեց կալավորվածի կինը՝ հավելելով, որ նամակից դեռ արձագանք չկա:   

Ըստ կալանավորվածի կնոջ՝ Սարի թաղից բոլոր կալանավորվածներին նույն մեղադրանքն է ներկայացված՝ անկախ, թե ով ինչ է արել։ «Կանգնած է եղել, թե ծիծաղել է: Սա շինծու-սարքած գործ ա, ոնց իրանց ձեռք ա տվել, սաքրել են, ինձ էլ վկա են դարձրել գործով, էն դեպքում, երբ քննիչը խաբեությամբ է ինձ ստիպել իր գրած ցուցնունքի տակ ստորագրել, այն դեպքում, երբ իրականում ես ստորագրել են ամուսնուս շորեը ստանալու թղթերի տակ: Նաև ես օրենքով չեմ կարող վկա լինեն, քանի որ ամուսինս է կալանավորված»,-նշեց Լալան։   

Սարի թաղի 10 կալանավորվածներից Թորոս Թորոսյանի եղբոր կինը՝ Լուսինե Հարությունյանը պատմեց, որ ընտանիքները ձմեռը վատ են անցկացրել, բայց ամենաշատը երեխաներին կարոտն է խեղդում: «Ընտանիքներ կան, ձմեռն առանց վառելիքի են անցկացրել: Բայց էն, որ էրեխեն հոր կարոտն է զգում, դա բառերով ասելու չի»,-ասաց նա:    

Լուսինեի խոսքով՝ կալանավորված տեգրը՝ Թորոս Թորոսյանը, առողջական խնդիր ունի՝ շողացող արիթմիա, մի քանի անգամ բերդում վատացել է, տարել են հիվանդանոց, սակայն նրա խափանման միջոցը չեն փոխում: 

«Սպասում են՝ մարդը մեռնի էնտեղ։ Հույս էլ չունենք, որ էս երկրում իրենց կարդարացնեն: Թող թողնեն, գան իրենց տները, ինչքան նստել, նստել են: Հերիք է: Մենք արդեն հուսահատ վիճակում ենք»,-բողոքեց նա:   Սարի թաղի պայքարող կանայք հոգնել ու հիասթափվել են պայքարից, բայց ուրիշ ճանապարհ ու ելք էլ չունեն։  «70 տարեկան տատիկը դատախազության դիմաց օրերով նստելով՝ սառեց, հիվանդացավ, և բոլորը նստեցին, բայց պետությունը ոչ մի աջակցություն ցույց չի տալիս, այն դեպքում, երբ մարդիկ բողոքի ձայն են բարձրացրել իրենց ընտանիքների կենցաղային տարրական հարցերի համար»,- ասաց Լուսինեն:   

Նրա հարևանուհին՝ Լալա Բերնեցյանն էլ հավելեց «Մենք ուղիղ 21 օր դատախազության առաջ նստել ենք, գլխավոր դաախազը 21-րդ օրը որոշել ա, որ կարելի ա մեզ ընդունել: Առաջարկել է՝ երբ որ մեղքը կվերցնեն իրանց վրա, պատիժը չի կիրառվի: Մենք դուրս ենք եկել հայտարարել ենք, որ դա բացառվում ա: Անձամբ Ինձ ՔԿ պետի տեղակալ Հարությունյանն ասել է՝ քո ամուսինը անուն չտվեց, երկու օր ժամանակ ուներ, այսինքն, էս գործով ով ցուցմունք տար, չէր դատվի: Ես հասկացա, որ իրանք էս գործով գործ տվող էին ման գալիս, էն էլ չստացվեց: Մինչ էսօր էս տասը տղերքը իրանք իրար ատամներով բռնած են»:   

Սարի թաղի գործով 6 կալանավորվածի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Forrights.am-ին ասաց, որ սարթաղցիներին անորոշ մեղադրանք է առաջադրված, որովհետև կոնկրետացված չի որևիցե մեկի գործողությունը․ 

«Իսկ նման պայմաններում խախտվում է անձի պաշտպանվելու իրավունքը, քանի որ անձը չգիտի՝ ինչից պետք է պաշտպանվի: Դատարանում բազմիցս եմ էդ հարցը բարձրացրել»:    Պաշտպանը նշում է, որ ցուցմունք տվող ոստիկանների մեջ չկա վկա կամ տուժող, որ դատարանում ասի՝ ամբասանլաներից էս տղան կատարել է ինչ-որ գործողություն: 

«Այսինքն՝ նույն հաջողությամբ կարող էին ցանկացած մեկին մեղադրել: Ոստիկաններն են ցուցմունք տվել, որ քաղաքացիները պահանջել են իրենց տների ճանապարհը բացել, սակայն քանի որ հրաման կար, իրենք չեն բացել և չգիտեն ինչից առաջացավ այդ վեճը: Ովքեր են քարեր նետել, չեն կարող ասել»:   

Պաշտպանը նաև համոզված է, որ եթե դատարանում կոնկրետացնեին՝ կալանավորվածներից ով ինչ գործողություն է կատարել, «տղաների մեծ մասը տանը կլինեին»:   

«Էստեղ ոչ թե քրեորեն պատժելու մասին է խոսքը՝ մեղքն ապացուցելով, այլ զուտ մարդկային վրեժ՝ պատժելու համար, թե ՊՊԾ գնդի օրերին դուք ինչ-որ ձեր ստից հարցերն էիք բարձրացնում՝ լույս, գազ, ճանապարհ, դե հիմա տեսեք ինչ ենք անում: Պատժիչ գործողություն է իրականացվում»,-ասաց Սիմոնյանը՝ դատավարությունն արհեստական ձգձգելու միտում է տեսնում։  

«Այո, և նպատակը պատժելն է՝ հնարավորինս երկար պահելով բանտում, որովհետև ես կարծում եմ, որ իրենց մեղքն ապացուցված չի: Եթե փորձեն կոնկրետացնեն յուրաքանչյուրի մեղքը, ստիպված են լինելու բոլոր կալանավորվածներին ազատ արձակել»,-եզրափակեց պաշտպանը:      

 Մարինե Խառատյան
956
Print
արդար դատաքննության իրավունք
«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները շարունակվում են գրավով, ստորագրությամբ կամ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվել։ Այս պահի դրությամբ 32 ամբաստանյալներից 11-ի խափանման միջոց կալանքը փոփարինվել է տարբեր այլընտրանքային խափանման միջոցներով։ Շենգավիթի դատարանում այսօր եւս մեկ անդա

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը

Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բ

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: