լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.03.2018 | արդար դատաքննության իրավունք

«Վրձինով դժվար էր պայքարել այնպիսի ժամանակներում, որում մենք ենք».Աշոտ Պետրոսյան

«Վրձինով դժվար էր պայքարել այնպիսի ժամանակներում, որում մենք ենք».Աշոտ Պետրոսյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը: Մեղադրող կողմը հրապարակում է գործով առկա գրավոր ապացույցները:  

Դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Արթուր Չախոյանն այսօր հրապարակեցին 2016թ. հուլիսի 23-ին «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների և լրագրողների միջև տեղի ունեցած հանդիպման արձանագրությունները: Մասնավորապես, մեղադրող կողմն առանձնացրել էր Սեդրակ Նազարյանի, Հովհաննես Հարությունյանի, Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի խոսքերից հատվածներ: Վերջինս, լրագրողների հարցին ի պատասխան, նշել էր, որ իր «զենքն» արդեն վաղուց վիձինը չէ. 

«Երբ երկրի իշխանության գլուխ նստեցին այդ մարդիկ, ես վրձինս ցած դրեցի ու զենք վերցրի: Վրձինով դժվար էր պայքարել այնպիսի ժամանակներում, որում մենք ենք»,- նշված էր արձանագրության մեջ:  

Սեդրակ Նազարյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտել էր, որ ՊՊԾ գնդի գրավումը միայն իրենց համար չէր արված, այլ նաև ժողովրդի. 

«Մենք հանձնվողը չենք, մենք զենքերը վայր դնողը չենք, իշխանափոխությունից հետո էլ վայր չենք դնելու ու մինչև էնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ մեր երկրում ունենք նորմալ ղեկավարություն»: 

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նման քայլի կգնային խմբավորման անդամները, եթե ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը չլիներ, Սեդրակ Նազարյանը փաստել է, որ նման ընդվզման պատճառն ամենևին էլ Ս. Սարգսյանը չի եղել, այլ երկրում կատարվող իրավիճակը. «3 նախագահներն էլ պետք է հեռանան երկրի աթոռից»: Նրա խոսքին էր միացել Հովհաննես Հարությունյանը, նշելով, որ «այս ռեժիմն է մեղավոր, որ ժողովրդին խեղճացրել է»: 

Հետագա հրապարակումներից պարզ է դառնում, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների մեծ մասն անձամբ չի ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին, սակայն մշտապես հետևել է նրա գործողություններին և համակրել, ուստի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ներկայացված պահանջներին՝ նշվել է նաև Հայաստանում գտնվող բոլոր քաղբանտարկյանլիների, ներառյալ՝ Սեֆիլյանի, ազատ արձակումը: 

Ինչպես «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը նշել էր հարցազրույցի ժամանակ՝ միայն զենքի և հեղափոխության շնորհիվ կհասնեն իշխանափոխության. «Այս հարցի լուծման համար չկա խաղաղ տարբերակ, էս 20 տարվա ընթացքում չհասկացա՞ք, որ խաղաղ տարբերակ չկա»: 

Նշենք, որ արդեն 2-րդ դատական նիստն է, ինչ դատավոր Մեսրոպ Մակյանը կարգադրիչների միջոցով ինչ-որ խոսք է փոխանցում մեղադրող կողմին, որը գաղտնի է մնում դատավարական մյուս կողմերին և դահլիճում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչներին: 

Հերթական գրավոր ապացույցների հրապարակումից հետո՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, դատավոր Մակյանը դիմեց պաշտպանական կողմին, որպեսզի վերջիններս իրենց դիրքորոշումները կամ հայտարարությունն անեն ապացույցների վերաբերյալ: Պաշտպանները հայտնեցին, որ հաջորդ նիստին մեկնաբանություններ կանեն հրապարակվածի մասին, այնինչ «Սասնա Ծռեր» անդամներից մի քանիսը խոսեցին, չնայած՝ ոչ ապացույցների մասին: 

Վարուժան Ավետիսյանն իր խոսքում կոչ արեց հայ ժողովրդին կենտրոնանալ քաղաքական պայքարի վրա և մասնակցել մարտին 10-ին կայանալիք հանրահավաքին. «Ձեր ուժերը մի՛ կենտրոնացրեք դատական այս ֆարսի վրա, այլ ստիպեք հանրահավաքի հարթակում գտնվող մարդկանց, քաղգործիչներին ընտրել ընդվզման ճանապարհը և այդ կերպ կազմակերպեք ժողորդին»:  

Պավլիկ Մանուկյանին խոսք տալուց առաջ, դատավոր Մեսրոպ Մակյանը նրան հորդորեց խոսել առանց վիրավորանքների և միայն հրապարակված ապացույցների վերաբերյալ: Մանուկյանը շեշտեց, որ չնայած դժվար կլինի զսպել իրեն և «իրերն իրենց անունով չկոչել», այնուամենայնիվ խոստացած կոռեկտ արտահայտվել: 

«Դեպքերից մեկուկես տարի անց մենք մեր ասածն ու արածն ավելի ենք հիմնավորում, քանի որ ունենք պողպատե սիրտ ունեցող տղաներ: Կմեռնենք, բայց մեր ժողովրդի ոտքերի տակ»,- ասաց Պավլիկ Մանուկյանը և անդրադարձավ Պաշտպանության նախարարությանը, նշելով, որ նախարարի պաշտոնում նշանակված է բանակի կյանքին լիովին անտեղյակ մի անձնավորություն. 

«Լրագրողներ ջան, էդ մարդուն ասեք, որ ինչ-որ հանդիպման գնալու ժամանակ թող էդքան «չկզի», էդ 1000 դրամանոց «բրոյլեր հավը» ոչ մի բան չի կարող անել: Դրան էլ Սերժ Սարգսյանի հետ պետք ա պոչից բռնել ու հեռացնել Հայաստանից»,- իր խոսքն ավարտեց Մանուկյանը և դատարանի կողմից նախազգուշացում ստացավ:  

Արմեն Բիլյանն էլ ընկերների խոսքը շարունակելով նշեց, որ ավելի մեծ և սարսափելի վտանգներ են սպասվում Հայաստանին. «Բոլորդ տաք եք դեռ…»,- ասաց Բիլյանն ու նախապես շնորհավորեց Կանանց միամսյակը:            

Դատական նիստը հետաձգվեց մինչև սույն ամսվա 14-ը: 

 Ռոզա Վարդանյան   
4521
Print
արդար դատաքննության իրավունք
«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները շարունակվում են գրավով, ստորագրությամբ կամ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվել։ Այս պահի դրությամբ 32 ամբաստանյալներից 11-ի խափանման միջոց կալանքը փոփարինվել է տարբեր այլընտրանքային խափանման միջոցներով։ Շենգավիթի դատարանում այսօր եւս մեկ անդա

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը

Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բ

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: