լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«եթե Ծռերը ՊՊԾ գունդ չմտնեին, հաջորդ օրը Արցախից հողեր կհանձնվեին»

«եթե Ծռերը ՊՊԾ գունդ չմտնեին, հաջորդ օրը Արցախից հողեր կհանձնվեին»
Մեկամսյա դադարից հետո Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 1» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Նիստը նախագահում էր այս գործով նոր նշանակված դատավոր Արշակ Վարդանյանը։

Լեփ-լեցուն դահլիճում կանգելու տեղ անգամ չկար ամբաստանյալների հարազատների համար, լրագրողներն իրենց տեղը զիջելով վերջիններիս՝ պարտականությունները կատարեցին ոտքի կանգնած։

Դատավոր Վարդանյանը նիստի սկզբում ամբաստանյալների ինքնությունը ճանաչեց, նրանցից յուրաքանչյուրի հետ անձնապես ճշտելով վերջիններիս դիրքորոշումները ներկայացված մեղադրանքի շուրջ։

Անցում կատարելով միջնորոդությունների փուլին, պաշտպան Դավիթ Գյուրջյանն իր պաշտպանյալներ Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միտնորդություն ներկայացրեց. «Դատարանի կողմից կալանավորումն անփոփոխ թողնելու որեւէ որոշում չկա։ Բացի դրանից, պահանջում եմ նաեւ Արամ Հակոբյանին համաժողովրդային դատաբժշկական փորձաքննության ենթարկել. վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի»,- իր խոսքում նշեց պաշտպան Գյուրջյանը։

Վարդան Գերավետյանը միանալով պաշտպանի միջնորդությանը, նշեց, որ դատարանը պետք է հավասարություն դնի բոլոր մեղադրյալների միջեւ՝ անհապաղ ազատելով նրանց. «Բոլորս պետք է վերանայենք մեր վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Չնայած, ես անաչառության կասկածներ ունեմ մեղադրողական կողմից։ Նրանք եղել են այն մարդիկ, ովքեր դատել են Սեֆիլյանին։ Մեզ դատողը ժողովուրդն է, սակայն իմացեք, որ Ծռերը երբեք չեն խուսափել եւ չեն խուսափի արդաջխրադատությունից»,- հայտարարեց Գերավետյանը։Պաշտպանական կողմը՝ միանալով Դավիթ Գյուրջյանի միջնորդությանը, իրենց պաշտպանյալների խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություններով հանդես եկան։ 

Պաշտպան Մուշեղ Շուշանյանն ընդգծեց, որ «Սասնա Ծռեր»-ն իրականացրել են իրենց ապստամբության իրավունքը, որի շարժառիթը հայտնի է բոլորին։ Ինեսսա Պետրոսյանն էլ վստահեցրեց. «Նրանք ցանկացել են փրկել մեզ բոլորիս այս իշխանություններից»։ Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ անակնկալ հայտարարություն արեց, վստահեցնելով, որ եթե 2016թ. հուլիսի 17-ին Ծռերը ՊՊԾ գունդ չմտնեին, հաջորդ օրը Արցախից հողեր կհանձնվեին։

Մեղադրյալներից Արամ Մանուկյանն իր հերթին դիմեց դատախազներին, նշելով, որ այս միջնորդությունները պետք է ներկայացներ ոչ թե պաշտապանական կողմը, այլ մեղադրական. «Դրանով դուք կապացուցեիք, որ ազատ եւ անկախ եք»,- իր խոսքն ավարտեց Մանուկյանը։

11 ամբաստանյալների խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու մասով արտահայտվեցին նաեւ դատախազներ Հակոբ Ենոքյանը եւ Արթուր Չախոյանը։ Վերջիններս նշեցին, որ չեն առարկում դատաբժշկական փորձաքննությանը, սակայն չեն կիսում խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատավոր Վարդանյանը լսելով կողմերին, 4 ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Ռոզա Վարդանյան
34736
Print
արդար դատաքննության իրավունք
Ինչո՞ւ է լռում բարձրագույն դատական խորհուրդը 21.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ինչո՞ւ է լռում բարձրագույն դատական խորհուրդը

Վերջերս զանգվածային լրատվության միջոցներում և ինտերնետային կայքերում հաճախ է հարց հնչում, թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը դիրքորոշում չի արտահայտում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից գ

Ոստիկանությունում բռնության  ենթարկված Հայկ Մխիթարյանը՝ տուժողի փոխարեն մեղադրյալ 20.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ոստիկանությունում բռնության ենթարկված Հայկ Մխիթարյանը՝ տուժողի փոխարեն մեղադրյալ

Օգոստոսի 17-ին  forrights.am խմբագրություն էին դիմել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ 18-ամյա Հայկ Մխիթարյանն ու իր պապիկը՝ Միշա Մխիթարյանը։ Նրանք պատմեցին, թե ինչպես են Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն ապօրինի բաժին տարել Հայկ Մխիթարյանին և բռնության, սպառնալիքն

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան 19.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան

Հրազդան քաղաքի ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը, ով գլխին միջին ծանրության  վնասվածք էր ստացել 2008 թվականի Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ հատուկ ջոկատայինները ցրել էին Ազատության հրապարակի նստացույցը, իր մաշկի վրա է զգացել դատավոր Ալեքսանդր Ազարյանի իրականացրած արդարադատությունը

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: