լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.05.2018 | արդար դատաքննության իրավունք

1 ամիս առաջ «Սասնա ծռերի» գործով նոր մարդ է կալանավորվել

1 ամիս առաջ «Սասնա ծռերի» գործով նոր մարդ է կալանավորվել
Թավշյա հեղափոխությունից առաջ՝ ապրիլի 8-ին ՀՔԾ-ն որոշել է «Սասնա ծռերի» գործով նոր մարդու կալանավորել՝ ՊՊԾ գնդի գրավումից երկու տարի անց: Խոսքը տաքսու վարորդ Կարեն Խաչատրյանի մասին է, ով մեղադրվում է Սասնա ծռերին աջակցելու մեջ՝ մասնավորապես, ՊՊԾ գնդում ծռերի գտնվելու ժամանակ նրանցից երկուսին զանգելու համար:   

Այս մասին Forrights.am-ին ասաց Խաչատրյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ մեղադրանքը շինծու է:     

«Սասնա Ծռերի ապստամբությունից 19 ամիս հետո շինծու մեղադրանքով կալանավորում են, այն դեպքում, երբ Խաչատրյանը 19 ամիս փախուստի չի դիմել,  նոր հանցանք չի գործել, որևէ մեկի վրա չի ազդել.ինչու՞ են կալանավորել»,-տարակուսանք հայտնեց պաշտպանը: 

Նա նաև ասաց, որ չնայած Կարեն Խաչատրյանը մեկ ամսից ավելի կալանավորված է, նրա հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել:  

Ուշագրավն այն է, որ դեպքից միայն մոտ երկու տարի անց ՀՔԾ-ն որոշել առգրավել  Խաչատրյանի հեռախոսները՝ թերևս փորձաքննելու համար: Ընդ որում՝  բռնագրավել է նաև տան ապրուստի գումարը: Այն դեպքում, երբ տաքսու վարորդ Կարեն Խաչատրյանը մանկահասակ երկու երեխա ունի, վարձով է ապրում և տան միակ կերակրողն է:     

Փաստաբանը ՀՔԾ-ից պահանջել է վերադարձնել ընտանիքի ապրուստը, սակայն ՀՔԾ-ից պատասխանել են, որ գումարը կվերադարձնեն միայն համապաասխան քննությունից հետո:   

Մարինե Խառատյան
933
Print
արդար դատաքննության իրավունք
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետի որդին չընդունեց մեղադրանքը 21.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետի որդին չընդունեց մեղադրանքը

2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով մեղադրյալ 22-ամյա Գնել Թևոսյանն այսօր չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը, նշելով, որ որևէ կապ չունի Բարսեղյանի մահվան հետ: 
Գիշերվա օպերացիայի ժամանակ Սասնա ծռերի 2 աջակից ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 19.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Գիշերվա օպերացիայի ժամանակ Սասնա ծռերի 2 աջակից ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այս գիշեր ժամը 5-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքը ապաշրջափակելու ու դատարանում 3 օր մնացած Սասնա ծռերին բանտ վերադարձելու ոստիկանական օպերացիայի ժամանակ մարմնական ոչ ծանր վնասվածքներ են ստացել ծռերի հինգ աջակիցներ, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդա

«Սասնա Ծռեր»-ի գործը քննող դատավորը չարձագանքեց փաստաբանի՝ իշխանության հետ հանդիպում կազմակերպելու առաջարկին 18.05.2018 | արդար դատաքննության իրավունք

«Սասնա Ծռեր»-ի գործը քննող դատավորը չարձագանքեց փաստաբանի՝ իշխանության հետ հանդիպում կազմակերպելու առաջարկին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր պետք է շարունակվեր «Սասնա Ծռեր 3» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Սակայն վերջիններից եւ ոչ ոք դատարանի դահլիճում չէր գտնվում։ Դատավոր Արշակ Վարդանյանը կողմերին

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: