լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ սպանությունները բացահայտվեն»

«Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ սպանությունները բացահայտվեն»
«Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, էլ ո՞նց չեն լինում»,- ազատության մեջ գտնվելուց րոպեներ անց հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ ժպիտով ողջունելով դատարանի շենքի տարածքում մոտ 2 ժամ իրեն սպասող հարազատներին և համակիրներին։ Նա նշեց, որ այսօր կարճ կխոսի, սակայն խոստացավ՝ առաջիկայում մեծ ասուլիս կտա ու կպատասխանի իրեն տրված բոլոր հարցերին։  

Ժիրայր Սեֆիլյանն այսօր 2 կոչով հանդես եկավ՝ խոսքն ուղղելով իր համակիրներին։ Վերջինս շեշտեց, որ այս պահին իրենք գտնվում են կարևոր հանգրվանում, որտեղ քաղբանտարկյալները պետք է հայտնվեն ազատության մեջ․  

«Մենք պետք է գործենք հնարավորինս զգույշ, մենք մեր իսկ գործին չպետք է վնասենք։ Հաշված օրեր, և անխտիր բոլորը գտնվելու են ազատության մեջ, ուստի այժմ զսպվածության կոչ եմ անում բոլոր կողմերին․ այս հանգրվանում պետք է լինել հնարավորինս զուսպ։ Ամեն ինչ անելու ենք անցնցում, քանի որ դրան է հաջորդելու արտահերթ ընտրությունները։ Այդ ժամանակից մեր երկիրը կմտնի նոր քաղաքական փուլ, զարգացման փուլ, իշխանությունն ամրապնդման փուլ, մեր երկիրն ու պետությունը հզորացնելու փուլ, ուստի մենք բոլորս պետք է աջակից լինենք նոր իշխանությանը, որ բարեհաջող հասնենք այդ հանգրվանին»,- շեշտեց Սեֆիլյանը։ 

Մինչև երկրորդ կոչին անցնելը, Սեֆիլյանն անդրադարձավ ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված 3 ոստիկաններին՝ իր խորին ցավակցությունը հայտնելով նրանց ընտանիքին, նշելով՝ դա բոլորիս ցավն է։ Վերջինս հույս հայտնեց, որ «Սասնա Ծռեր»-ին ոչ ոք չի համարում հանցագործ կամ ոճրագործ, շեշելով, որ տղաներն այդ քայլին չեն գնացել մարդասպանության նպատակով․ 

«Բոլորը պետք է գիտակցեն, որ մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան։ Հուսով եմ՝ առաջիկա ժամանակներում Հայաստանում կունենաք անկախ դատարան և այնտեղ մանրակրկիտ կքննվի, թե ինչ է տեղի ունեցել 2016թ․ հուլիսի 17-31-ը»,- նկատեց նա։ 

Թավշյա հեղափոխության զարթոնքի շնորհիվ, ստեղծվել է մի իրավիճակ, որ շատ հայեր չեղարկել են Հայաստանից հեռանալու իրենց պլանները։ Այսպես սկսեց իր երկրոդ կոչը Ժիրայր ՍԵֆիլյանը, փաստելով, որ հեղափոխությունից շատ չանցած, արդեն նկատվում են հայրենադարձության հետքեր։ Նա դիմեց արտերկրում բնակվող հայությանը, Սփյուռքին․ 

«Օր առաջ վերադարձեք Հայաստան։ Դուք պետք է հասկանաք, որ հայրենդարձություն կազմակերպելու համար ժամանակ  և հնարավորություն է պետք, բայց ինչպես ամեն գործ, այս գործը ևս պետք է ունենա իր առաջամարտիկները։ Դիմում եմ երիտասարդներին, գիտնականներին ու իրենց գործում մասնագետներին, օր առաջ վազելով եկեք Հայաստան, միասին կառուցելու մեր երազած, ինքնիշխան, հզոր Հայաստանը»,- իր խոսքն ավարտեց Սեֆիլյանը և աջուձախ ողջագուրվելով իր հարազատների, ընկերների և ուղղակի իրեն սատարող մարդկանց հետ, հեռացավ դատարանի տարածքից։  

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մասնակի բավարարեց պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը և հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց գործով անցնող բոլոր անձանց՝ նրանց պատժաչափը մեղմացնելով մինչև 2-ական տարի, իսկ Ժիրայր Սեֆիլյանի 10,5 տարի ազատազրկումը բեկանեց 5 տարի ժամկետով և սահմանեց 5,5 տարի կալանավորում։ 

Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Ի սկզբանե, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ սա դատավարություն չէ, այլ թատերական բեմադրություն, իսկ ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման, ներկայացված որևէ մեղադրանք չի ապացուցվել դատարանում, փոխարենը քրեական հոդվածների տակ իրականացվել է քաղաքական գործչի հետապնդում: 

 Ռոզա Վարդանյան                                                   
304
Print
արդար դատաքննության իրավունք
Ինչո՞ւ է լռում բարձրագույն դատական խորհուրդը 21.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ինչո՞ւ է լռում բարձրագույն դատական խորհուրդը

Վերջերս զանգվածային լրատվության միջոցներում և ինտերնետային կայքերում հաճախ է հարց հնչում, թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը դիրքորոշում չի արտահայտում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից գ

Ոստիկանությունում բռնության  ենթարկված Հայկ Մխիթարյանը՝ տուժողի փոխարեն մեղադրյալ 20.08.2018 | արդար դատաքննության իրավունք

Ոստիկանությունում բռնության ենթարկված Հայկ Մխիթարյանը՝ տուժողի փոխարեն մեղադրյալ

Օգոստոսի 17-ին  forrights.am խմբագրություն էին դիմել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ 18-ամյա Հայկ Մխիթարյանն ու իր պապիկը՝ Միշա Մխիթարյանը։ Նրանք պատմեցին, թե ինչպես են Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն ապօրինի բաժին տարել Հայկ Մխիթարյանին և բռնության, սպառնալիքն

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան 19.08.2018 | արդար դատաքննության իրավունք

«Ազարյանը անաչառ դատավոր չի եղել. Նախկին իշխանությունների գործիքն է եղել և կա». Մարտի 1-ի նախկին կալանավոր Արամ Բարեղամյան

Հրազդան քաղաքի ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը, ով գլխին միջին ծանրության  վնասվածք էր ստացել 2008 թվականի Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ հատուկ ջոկատայինները ցրել էին Ազատության հրապարակի նստացույցը, իր մաշկի վրա է զգացել դատավոր Ալեքսանդր Ազարյանի իրականացրած արդարադատությունը

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: