լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.06.2018 | ընտրական իրավունք

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը բորբոքված «կույր աղիք» է

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը  բորբոքված «կույր աղիք» է
Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ի իր նիստում, համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով, իսկ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Այսօրվա  ընտրությունը, սակայն չի կայացել: ԲԴԽ տասը անդամները երկու անգամ քվեարկել են, և երկու անգամ էլ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ձայն երի մեծամասնություն հավաքել: Ըստ  դատական դեպարտամենտի հաղորման, «ԲԴԽ-ն կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: 

Ընտրությունից առաջ, ընդհուպ այսօր թեկնածուները գաղտնի էին պահվում, նրան ց մասին տեղեկությունները լուրերի մակարդակի էին: Իրավական շրջանակներում տրվում էին քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանի անունը, որպես վճռաբեկի նախկին նախագահ Արման Մկրտումյանի թեկնածուի: Կանխատեսումներ էին հնչում, որ հենց նրան է առաջադրելու ԲԴԽ-ն և որ նախկին նախագահ Արման Մկրտումյանը գործի է դրել իր լծակները 10 անդամներից առնվազն 7-ի քվեն Գոռ Հակոբյանի օգտին ստանալու համար: 

Մեր տեղեկություններով, փորձեր են արվել պայմանավորվածություններ ձեռք բերել իրավաբան գիտնականներից  Լիպարիտ Մելիքջանյանի և Սերգեյ Մեղրյանի հետ: Տրվում էր նաև դատավորներ Սուրեն Անտոնյանի, Երվանդ Խունդկարյանի, Ռուզաննա Հակոբյանի, քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի անունները: Այսօրվա նիստի  արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև, թե քվեարկության ներկայացված անունների, թե ստացված ձայների առումով անակնկալ էին.

Ասատրյան Համլետ 2 

Անտոնյան Սուրեն - 1

Ավանեսյան Վարդան - 0 

Ավետիսյան Սերժիկ - 2 

Բարսեղյան Արտակ - 0 

Դանիելյան Ելիզավետա - 0 

Դրմեյան Մամիկոն - 0 

Թադևոսյան Լիլիթ - 0 

Խունդկարյան Երվանդ - 2 

Հակոբյան Գոռ - 2 

Միքայելյան Ստեփան - 1 

Պետրոսյան Տիգրան - 0 

Պողոսյան Արթուր - 0 

Տավարացյան Նախշուն - 0 

Օհանյան Սամվել - 0 

Փաստորեն, դատավորների մեծ մասը ԲԴԽ անդամներից, կերպարավոր ասած՝ «Զերո» են ստացել: Ամենաբարձր «գնահատականը» եղել է «երկուսը», որը ստացել են վճռաբեկի դատավորներից 4՝ Գոռ Հակոբյանը, Սերժիկ Ավետիսյանը, Երվանդ Խունդկարյանը և Համլետ Ասատրյանը: Երկրորդ փուլ են անցել, ըստ դատական դեպարտամենտի հաղորդագրության, Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։ Նրանց միջև էլ գնացել է պայքարը երկրորդ փուլում, սակայն Ասատրյանը երեք ձայն է ստացել, Ավետիսյանը՝ 4: ԲԴԽ 10 անդամների ձայների կեսից ավելին կրկին ոչ ոք չի ստացել, իսկ այս դեպքում , համաձայն Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ կետի, անցկացվում է նոր ընտրություն: 

Forrights.am-ը նիստի արդյունքների մասին զրուցեց փաստաբան Հայկ Ալումյանի հետ: - 

Ի՞նչ տպավորություն ստացաք ԲԴԽ նիստի արդյունքից: 

- Տխուր տպավորույթյուն: Ես այն կարծիքի եմ, որ վճռաբեկին հաջողվել է բոլորին ապացուցել, որ որպես դատարան լրիվ անիմաստ է Հայաստանում: Վարչական վերաքննիչ դատարանը բոլոր գործերն անխտիր լսում է վճռաբեկության կարգով, վերաքննիչ քաղաքացիական դատարանը բոլոր գործերը քննարկում է նույնպես վճռաբեկության կարգով: Վերաքննիչ քրեական դատարանը գործերի 90 տոկոսը քննում է վճռաբեկության կարգով: Այս դեպքում ինչո՞ւ է առհասարակ պետք վճռաբեկ դատարանը: Սահմանադրության  մեջ գրված է, որ վճռաբեկ դատարանը ապահովում է օրենքի միատեսակ կիրառությունը: 

Ընդամենը պետք է այդ «վճռաբեկ» բառի փոխարեն գրել «վերաքննիչ», և այն մեկնաբանությունը, որը վերանքննիչը տալիս է օրնեքին, պարտադիր է դառնում բոլորի համար, այդ պահից սկսած այդ ամբողջ կազմակերպությունը, որը վճռաբեկ դատարան է կոչվում ու հսկայական ռեսուրսներ է խլում այս երկրից, միանգամից կարելի է արդեն փակել: Օրինակ բերեմ՝ բժիշկները հասկացել են, որ «կույր աղիքը» ինչ որ բանի համար պետք է, բայց չգիտեն, թե ինչի համար է պետք: Նույնը վճռաբեկ դատարանն է: Ոչ ոք չգիտի, ինչի համար է այն պետք:  Կարելի է, իհարկե, պահել, բայց նա բորբոքված վիճակում կույր աղիք է: Եթե նայեք վերջին 5 տարում Եվրոդատարանի վճիռները, դրանք համարյա բոլորն այն գործերն են, որոնցով վճռաբեկ դատարանը, այդ նույն  հիմքով, չի ընդունել քննության, չի էլ հասկացել, որ այստեղ կա պրոբլեմ:

- Ինչո՞ւ էին թեկնածուներն այսքան շատ:  

- Եթե դատավորները ինքնաբացարկ չեն հայտնում, նրանք, ովքեր չափանիշներին համապատասխանում են, ավտոմատ համարվում են առաջադրված թեկնածու: Այդ պատճառով էլ այստեղ այսքան առաջադրված թեկնածուներ ենք տեսնում, ովքեր «զերո» են հավաքել:

-Ի՞նչ է նշանակում այսօրվա  ընտրության արդյունքը՝ 1, 2, 0 քվե են ստացել:  Փաստորեն, չկա մեկը վճռաբեկի դատավորներից, որին ընդունել՞ի համարեն:

Կարելի է ասել այսպես՝ հրահանգով չի քվեարկվում, մի գուցե: Սա կարելի է համարել դրական: 

 -Գուցե, չե՞ն լսում հրահանգները, կամ ուզում են դեմոկրատիայի իմիտացիա ստեղծել: :

 - Ես չէի ուզի մտածել, որ հենց սենց էլ հրահանգված էր: 

 Սյուզան Սիմոնյան
2489
Print
ընտրական իրավունք
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը 12.06.2018 | ընտրական իրավունք

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը

Սահմանադարական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չի արդարացրել պատգամավորների սպասելիքները։ Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր այդ պաշտոնում տիկին Դանիելյանի թեկնածությունը։ Նա Վճռաբեկ դատարանի դատավոր է, ում թեկնածությունը ներկայացրել է դատավորների ընդհանուր ժողովը։&nb

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը  բորբոքված «կույր աղիք» է 7.06.2018 | ընտրական իրավունք

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը բորբոքված «կույր աղիք» է

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ի իր նիստում, համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը, Վճռաբե

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ 12.05.2018 | ընտրական իրավունք

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ

ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի դիմադրության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ԸՕ փոփոխությունների սահմանադրական լուծումների առթիվ Forrights.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի համալսարանի և Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինս

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: