լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.06.2018 | սոցիալական իրավունքներ

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում
Արմավիրի Արշալույս գյուղում ըմբոստացել են Արշալույսի 10 տարվա գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը կալանավորված գեներալ  Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիների մի մասը պահանջում է նրա հրաժարականը, վստահեցնում են, որ Զարզանդ Գրիգորյանը բռնապետական  կարգեր է հաստատել գյուղում, տարիներ շարունակ թալանել է Արշալույսի բնակիչներին: Մյուսներն էլ պնդում են, որ չի եղել նման բան: 

Հակազարզանդականները գյուղում արդեն 4 օր է, ցույց են կազմակերպում, իսկ այսօր առավոտից փակեցին գյուղ մտնող մայրուղին: Զարզանդ Գրիգորյանի կողմնակիցները ևս դուրս են եկել փողոց, գյուղապետին պաշտպանելու: Այսօր նրանց միջև պարբերաբար թեժ վեճեր էին բռնկվում, բանը հասնում էր ձեռնամարտի: Forrights.am-ը լսեց երկու կողմերին: Նրանք հակասական տեղեկություններ էին հայտնում:   

Էս ոչխարը իմն ա 

«Մենք երկար դիմացել ենք, էլ չենք կարող դիմանալ, օր առաջ նա պետք է հրաժարական տա, - ասաց Forrights.am-ին գյուղի բնակիչներից Սիմիկ Աբրահամյանը: Նա նաև հայտնեց, որ անձամբ է դուրս  հրավիրել Զարզանդ Գրիգորյանին, որ գա, լսի մարդկանց: 

«Եթե 10 մարդ էլ դուրս գային, որ գյուղապետին տեսնեն, պետք է դուրս գար խոսեր: Բայց մեզ մոտ ոչ թե 10, այլ 300-400 մարդ է ամեն օր հավաքվում, իսկ նա փախած է, չի գալիս խոսելու գյուղացիների հետ: Նա շատերինա աղքատացրել, ունեզրկել։ Էս 300-400 մարդուց ամեն մեկը հարց ունի նրա հետ։ Բոլորին թալանել է։ Նա էն մարդն էր, որ կարող էր կանգնել եզդու ոչխարի հոտի գլխին, ասեր՝ էս ոչխարն իմնա, ու եզդին պետք է ոչխարը տար իրեն»:  

«Մարտի ութից մինչև ապրիլի 7-ը իր ջերմոցից ծաղիկներ ա բաժանել»

Արշալույսի բնակիչների թվում գյուղապետի պաշտպաններն էլ քիչ չեն: Նրանցից մեկը Նշան Ավագյանն է: Նա վստահեցնում է՝ Զարզանդ Գրիգորյանը ոչ մեկի էլ չի թալանել: 

«Եղել են, իհարկե, դժգոհ մարդիկ: Բայց ոնց կարող են բոլորը գոհ լինել: Ես, օրինակ, չեմ ուզում, որ նա գնա: Մեր գյուղում մեծամասնությունը ձայն է տվել Զարզանդին, որովհետև նա միշտ Մանվելի հետ թշնամի ա եղել: Մարդիկ իրեն մաքուրով, ազնիվ գյուղապետ են ընտրել:  Չի ճնշել, չի պարտադրել, որ իրեն ընտրեն: Նա Մանվելի դեմ միշտ պայքարի մեջ ա եղել: Շատ էլ հարուստ չի: Ջերմոց ունի մի հատ, շուկա է սարքել գյուղում, բայց մարդիկ էլի ամեն մեկն իր տան մոտ ա սիրում առևտուր անել, հին ձևով», - ասում  է  Նշան Ավագյանը, որը ՀԱԿ համակիրներից է: 

Հարցին, թե ինչ բարի գործեր է արել Զարզանդ Գրիգորյան, նա պատասխանեց.«Մարտի ութից մինչև ապրիլի 7-ը իր ջերմոցից ծաղիկներ ա բաժանել, ամեն օր»:  

Արշալույսը Արմավիրի ընդդիմադիր գյուղն է, քաղաքականացված:   Սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Ոչ» է ասել նոր սամհանադրությանը:   

«Միշտ հաղթում էր Զնդոն» 

Պատմում է Արայիկ Ավագյանը, որը նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդ, կամ վստահված անձ է եղել: 

«Գյուղապետը համապետական ընտրությունների ժամանակ մեզ չի խանգարել: Ընդդիմադիրները հանձնաժողովներում անդամ են ունեցել, նաև վստահված անձինք: Բայց Արշալույսում շատ ակտիվ են եղել Մանվել Գրիգորյանը, նրա եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը, Ճանճ մականունով և ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Հրանտը, Մանվելը և Ճանճը լավ աշխատել են: Իրար մեջ մրցակցություն էր, ով ավելի շատ ձայն կբերի Սերժիկին: Դրանց ձեռքը ինչքան ենք տանջվել: Ամեն ընտրությունների օրը մեր տանը քաոս էր, մաման իմ ձեռը ծերացավ: Գյուղապետի ընտրություններին Մանվելը միշտ մեկին դնում էր Զարզանդի դեմ: Բայց միշտ հաղթում էր Զնդոն: Դժգոհություն կա խմելու ջրի հետ կապված: Գյուղացիների վրա միշտ ինչ որ խմելու ջրի տուգանքներ են գալիս, բայց մարդիկ խմելու ջրի աղբյուր չունեն»: 

Զարզանդ Գրիգորյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, լսելով, որ իրեն զանգում է լրագրող, անմիջապես հայտնեց, որ չի պատրաստվում «ինտերվյու տալ»:  Դուք հրաժարակա՞ն եք տալու՝ հարցին, նա չպատասխանեց, կրկնելով. «Եկեք տեսեք, դուք լավ եղեք»: Նա խոստացել է, որ այսօր կլսի գյուղացիներին:   Զարզանդ Գրիգորյանը գնդապետի կոչում ունի:  Արցախյան պատերազմի մասնակից է, ունի 4 երեխա և անթիվ անհամար մեդալներ ու շքանշաններ, որոնց նրա հակառակորդները ծաղրանքոսվ են վերաբերվում:    

Եղբայրը եղբոր դեմ 

Էջմիածնի և հարակից գյուղերը տարիներ շարունակ Գրիգորյանների կալվածքներն են եղել: Սակայն գեներալի ազգականները՝ որդին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, եղբորորդիները՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը և ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը ոխերիմ թշնամիներ են: Նրանց միջև ինչպես ֆեոդալական ժամանակներում երկպառակչական պատերազմներ են ծավալվել, մրցակցություն ազդեցության համար, որը հաճախ անթուլատրելի ձևեր է ընդունել: Այսպես, 2013 թվականի մայիսին, նախագահական ընտրություններից հետո Արշալույս գյուղում քանդվեց «Բեռլինի պատ» կոչվող հողապատնեշը, որը գեներալ Մանվելը կառուցել էին, որպեսզի իրենց տան մոտով մեքենաներ չերթևեկեն: 

Զարզանդ Գրիգորյանը գլխավորում էր քանդման աշխատանքները: Նա և նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, լարված, նույնիսկ թշնամական հարաբերություններ են ունեցել իրենց հորեղբոր՝ գեներալ Մանվելի և նրա որդու հետ: Նրանց հարաբերությունները հատկապես սրվել են 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ գեներալ Մանվելը ոչ հրապարակայնորեն պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ նրա եղբորորդիները՝ Հրանտ Գրիգորյանն ու Զարզանդ Գրիգորյանը՝ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: 

Ազգականների լարված հարաբերությունները հաճախ դրամատիկ, նույնիսկ քրեական հետևանքներ են ունեցել: Էջմիածնի բնակիչները ներքաշված են եղել վտանգավոր կոնֆլիկտների  մեջ: 2016 թվականի հունիսին  Էջմիածին քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ  Արամ Բեյբությանը հարբած վիճակում մտել էր Էջմիածին-Երեւան երթուղային տաքսին, դանակ էր քաշել վարորդի կոկորդին, պահանջելով, որ փակի գիծը, հետո առևանգել էր մեքենան և ջարդուփշուր էր արել: 

Գազելը պատկանում էր գծի տեր Հրանտ Գրիգորյանին, իսկ երթուղային տաքսիները, որոնք այդ գծի վրա աշխատում էին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանինն էին:  Այն  ժամանակ Հրանտ Գրիգորյանն այս միջադեպի հետ կապված նույնիսկ դիմեց ոստիկանապետ ՀՀ ոստիկանապետին՝ արդեն պատգամավորի կարգավիճակում գտնվող հորեղբոր նկատմամբ սանկցիաներ կիրառելու խնդրանքով:    

Բեյբությանին մեղմ պատիժ տվեցին` դատեցին գույքը դիտավորությամբ փչացնելու հոդվածով, պարտադրելով 180 հազար դրամ տուգանք վճարել Հրանտ Գրիգորյանի ընկերությանը: Երևան-Էջմիածին երթուղին Հրանտ Գրիգորյանի մենաշնորհն է համարվել: Այստեղ կարողացել են աշխատել միայն նրա մարդիկ, իսկ օտար վարորդներին, որոնք իրենց ծառայություններն են առաջարկել և ուղևորներին, որոնք հանդգնել են դրանցից օգտվել, մշտապես դաժան պատիժների են ենթարկել:  

Գրիգորյանների ներկլանային մարտերում հասարակ մարդիկ կրավորական կեցվածք են ունեցել, հասկանալով, որ այս պատերազմը իրենցը չէ, հաճախ հայտնվել են տուժողի դերում:  

Սյուզան Սիմոնյան
4390
Print
սոցիալական իրավունքներ
Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից 2.07.2018 | սոցիալական իրավունքներ

Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից

Անուշ Ասլանյանը, որը 2014թ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հիմնեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, անձամբ բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում՝ մատչելի միջավայրի բացակայության պատճառով:  Նույն խնդրի հետ են բախվում Լուռու մարզի Վանաձոր քաղաքում ապրող հաշմանդամութ

12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին  հանգրվանն է 30.06.2018 | սոցիալական իրավունքներ

12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին հանգրվանն է

Ազատամարտիկների «դրախտ» հասնելը հեշտ չի: Մուրացան փողոցի վերջնամասում հին, «սովետական» հացի փուռ կա, հին «սովետական»ցուցանակով՝ «Հացաբուլկեղեն»: Այդ փռի նիհար հացթուխը ձեզ ուղեկցում է մինչև երկաթյա դարպաս: Դարպասից այն կողմ ավտոկայանատեղի է, ինչ որ բետոնակույտեր: Միանգամից աջ ես թեքվո

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում 25.06.2018 | սոցիալական իրավունքներ

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում

Արմավիրի Արշալույս գյուղում ըմբոստացել են Արշալույսի 10 տարվա գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը կալանավորված գեներալ  Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիների մի մասը պահանջում է նրա հրաժարականը, վստահեցնում են, որ Զարզանդ Գրիգորյանը բռնապետական  կարգեր է հաստատել գյուղ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: