լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալները հաբեր կուլ տալով սպասում են Սերժ Սարգսյանին

Ցմահ դատապարտյալները հաբեր կուլ տալով սպասում են Սերժ Սարգսյանին
Վերջին օրերին ցմահ դատապարտյալներն անհանգիստ են: Նրանց խցերում՝ «Արմավիր»,«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սպասողական վիճակ է: Նախագահականից լուրեր են տարածվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում պատրաստվում է ներման մասին հրամանագիր ստորագրել, որում ի թիվս այլոց, նաև մի քանի ցմահ դատապարտյալների անուններն են նշվելու: 

Իշխանական որոշ լրատվամիջոցներով նույնիսկ տեղեկատվական արտահոսքեր են կազմակերպվում, նախագահի մոտալուտ մեծահոգությանը պատշաճ փայլ և նշանակություն տալու համար: Ներվողների թվաքանակ, անուններ են նշվում:   «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին, որի անունը մամուլում շրջանառվողների թվում էր, այս օրերին շնորհավորում են բանտապահները, հիմնարկի աշխատակիցները, այլ դատապարտյալներ: Իսկ ինքը հարազատների միջոցով մեզ փոխանցեց, որ նյարդային վիճակում է, սրտի դեղեր է ընդունում այս օրերին, հակասթրեսային հաբեր է կուլ տալիս: 

Նույն՝ սպասման հոգեվիճակում նրա հարազատներն են: Ընտանիքը՝ շունչը պահած սպասում է, թե երբ է նշելու Ստեփանի երկրորդ ծնունդը:  Ստեփան Գրիգորյանը 1997 թականի դեկտեմբերին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի որպես սպանության մասակից: 1999 թվականին կալանավորվել է: Մի քանի հոգու հետ նա առևանգել էր մեծահարուստ կնոջ՝ Մավլին Մխիթարյանին, որը Երևանի Բութանիա թաղամասում խանութ ուներ: Առևանգումից մի քանի օր առաջ Մավլին Մխիթարյանը մի ինքնաթիռ ձու էր բերել Հայաստան: 

Նրան առևանգել էին տան բանալիները վերցնելու և թալանելու նպատակով: Կնոջ վրա ավտոմեքենայի մեջ զենք էին քաշել: Ինչպես Գրիգորյանն էր վստահեցնում հետագայում դատախազություն ուղարկած իր բողոքներում, ճանապարհին մեքենան կտրուկ արգելակել էր, ինչը անզգույշ կրակոցի պատճառ էր դարձել:  Ավտոմեքենայի մեջ պարաններ էին հայտնաբերվել, քնաբեր դեղեր, ինչը անուղղակիորեն վկայում է, որ հանցագործները չէին պատրաստվում սպանել մեծահարուստ կնոջը: 

Ստեփան Գրիգորյանն ամբողջությամբ ընդունել է, որ մեղավոր է Մավլին Մխիթարյանի մահվան համար: Իր հարազատների միջոցով փոխանցում է, որ առաջինը, ինչը պատրաստվում է անել՝ Մավլին Մխիթարյանի գերեզման այցելելն է: Սպասվող գթասրտության ակտից ոգևորված, ցմահ դատապարտյալները ներման խնդրագրեր են ուղղում նախագահին: 

Օրերս նման մտադրության մասին իր փաստաբանի՝ Նարեկ Ալոյանի միջոցով հայտնեց նաև ցմահներից Աշոտ Մանուկյանը: Նա 22 տարի առաջ, 20 տարեկանում ֆինանսական վեճի պատճառով դատապարտվել է երեք զինվորների սպանության համար:  Նա դեռևս դատաքննության ժամանակ ընդունել էր իր մեղքը: Բազմիցս վաղաժամկետ ազատման խնդրանքով դիմել էր դատարան և մերժվել; Նիստերից մեկում էլ հայտարարել էր, որ  պատրաստ է մահանալ, միայն թե կարողանար հետ բերել սպանված տղաների կյանքը:  Երեք կյանքերը հետ բերել։ Փաստաբան Ալոյանը նշել էր, որ սպանվածների ծնողները ներել են Մանուկյանին: 

Փաստաբան Նորայլ Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջին գրառում էր կատարել ցմահներին  ներում շնորհելու վերաբերյալ: 

«Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա իմ կարծիքով, տեղի է ունեցել նախադեպային շատ կարևոր իրադարձություն, քանի որ անկախությունից ի վեր առաջին դեպքն է, երբ ներում է շնորհվում ցմահ դատապարտված անձին: Իսկ սա նշանակում է, որ չի բացառվում, որ տեսանելի ապագայում ներման միջոցով ազատության մեջ հայտնվեն նաև այլ ցմահ դատապարտյալներ, ինչն իմ կարծիքով, էական ու անշրջելի փոփոխության հիմք կդառնա երկրում իրականացվող քերակատարողական քաղաքականության ողջ գործընթացի համար», - գրում է փաստաբանը: 

Ի՞նչ նախադեպային արժեք կարող է ունենալ ցմահ դատապարտյալին ներում շնորհելը: Չ՞է որ նախագահի անձնական որոշումն է ներումը, նրա խղճի հարցն է, և  որևէ իրավական սկզբունքով, կամ ակտով չի կարգավորվում: Forrights-i հարցին Նորայր Նորիկյանը պատասխանեց. 

«Ներման ինստիտուտը, իհարկե, հայեցողական է, բայց այն նաև իրավական առումով ինտրիգ է պարունակում: եթե «ԻՔս» անձին ներում է շնորհվում, ապա նմա նատիպ հանգամանքներում, նույն ելակետային տվյալներով անձինք, ասենք, 20 տարուց ավելի ազատազրկման դատապարտվածներից, կարող են ողջամիտ ակնկալիքներ ունենան: Այս ի մաստով Անկախությունից ի վեր ցմահ դատապարտյալին ներում շնորհելը կարող է շրջադարձային լինել մեր քրեակատարողական քաղաքականության համար»: 

Հիշեցնենք, որ հարևան հանրապետություններում ևս ներման թեման ակտուալ է: 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին 116 անձանց ներում է շնորհել, որոնցից ութը բանտարկված էին ցմահ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս պատրաստվում է հազարից ավելի դատապարտյալներին առնչվող ներման ակտ ստորագրել: Նրանց թվում մի քանի տասնյակ ցմահներ կան: 

 Սյուզան Սիմոնյան
1510
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Նախորդ կոռումպացված համակարգի ամենատիպիկ ներկայացուցիչն է, նրա նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը․Ա․Սաքունց 15.06.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Նախորդ կոռումպացված համակարգի ամենատիպիկ ներկայացուցիչն է, նրա նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը․Ա․Սաքունց

Երեկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՔԿԾ նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին: «Արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը և հորդորել է անել առավելա

«Եթե կարողացել ես բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, միայն դա հերիք է հասարակություն վերադառնալու համար» 11.06.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Եթե կարողացել ես բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, միայն դա հերիք է հասարակություն վերադառնալու համար»

Հայաստանի արդարադատական համակարգը անելանելի ծանր վիճակի մեջ է դրել ցմահ դատապարտյալներին։ Ազատություն տանող ծանր դռները հավերժ փակված են, և թվում է՝ այդ մարդկանց փրկության միակ ելքը բնական մահն է։ Դատարաններն առանձնակի դաժանությամբ, անհիմն պատճաներով մերժում են պատժի կրման 20 տարին լր

ՔԿՀ աշխատակիցներն ու ոստիկանները խոշտանգել են դատապարտյալների 3.04.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ՔԿՀ աշխատակիցներն ու ոստիկանները խոշտանգել են դատապարտյալների

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: