լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արտակ Զեյնալյանը չի ընդունել ցմահ դատապարտյալին. նա վերսկսել է հացադուլը

Արտակ Զեյնալյանը չի ընդունել ցմահ դատապարտյալին. նա վերսկսել է հացադուլը
Օգոստոսի 1-ից հացադուլ անցկացնող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը մեկօրյա դադարից հետո վերսկսել է հացադուլը: Վաղարշակը տեղափոխվել է առանձին խուց: Արդեն 14 տարի բանտում գտնվող ցմահականը հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: 

Վաղարշակ Ավետիսյանի հարազատները Forrights.am-ին տեղեկացնում են, որ նա պահանջում է վերանայել իր գործը: Իրեն մեղավոր չի ճանաչում, հանցավորությունն ապացուցող փաստեր չկան և դատապարտվել է 1 անձի ցուցմունքի հիման վրա:Տեղեկանալով, որ Արմավիր ՔԿՀ է այցելելու Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նրան հանդիպելու հույսով Վաղարշակը օգոստոսի 7-ին դադարեցրել էր հացադուլը: Սակայն երեկ ՔԿՀ այցելած Արտակ Զեյնալյանը չի ընդունել Ավետիսյանին ու չի լսել նրա հարցադրումները: 

Արդարադատության նախարարի այսպիսի վերաբերմունքը աառնվազն տարակուսելի է:Համաձայն Արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ Արտակ Զեյնալյանը շրջայցի ընթացքում կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ. «լսել նրանց խոսքը՝ փորձելով իրավունքի և լիազորությունների շրջանակում օգտակար լինել նրանց»: Forrights.am-ի տեղեկություններով՝ Արտակ Զեյնալյանը զրուցել է ցմահականներից Ստեփան Գրիգորյանի ու Արսեն Արծրունու հետ: 

Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008 թվականի մարտի 16-ին՝ Գորիսի  ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Իրեն վերագրվող արարքը չի ընդունում: Դատապարտված լինելով 1 անձի ցուցմունքի հիման վրա՝ 10 տարուց ավելի Ավետիսյանը պահանջում է վերանայել իր գործը: Վաղարշակի մայրը՝ Մարինե Բադալյանն ավելի վաղ Forrights.am-ին պատմել է, թե ինչու որդին չի ընդունում իրեն վերագրվող արարքը. 

«2008 թվականի հունվարին տղաս, որ այդ ժամանակ 20 տարեկան էր, իր ընկերոջ հետ գնում է ԼՂՀ: Հետ վերադառնալիս մի տաքսի են նստում, որը ճանապարհին փչանում է, իսկ երբ վարորդը գնում է քարշակ բերելու, տղաս ու ընկերը մեքենայից մի քանի իր են վերցնում և փախչում: Դրանից հետո տաքսու վարորդի տղան գալիս է մեր տուն, պահանջում են այն գումարը, որը պետք է վճարվեր ճանապարհի համար ու ես այդ ժամանակ եմ իմանում այդ միջադեպի մասին: Որդուս ասում եմ, որ այդ գումարը պարտադիր պետք է վճարի, ես ինքս էլ այդ գումարի մի մասը տալիս եմ: Հենց այդ միջադեպն է պատճառը, որը նույն տարվա մարտին մեկ այլ տաքսու վարորդի հետ տեղի ունեցած դժբախտությունը սկսեցին կապել որդուս հետ»,- պատմում է տիկին Բադալյանը:

Վաղարշակի իրավունքները խախտվել են  ձերբակալման հենց առաջին րոպեից: Ձերբակալման արձանագրության մեջ կեղծիք են կատարել. չեն նշել, որ նա ինքնակամ է ներկայացել, նշել են, թե Վաղարշակը բերման է ենթարկվել. 

«Որդուս մեկուսարանից տեղափոխեցին Գորիսի ձերբակալվածների վայր ու այնտեղ պահեցին 4 ամիս: Այդ չորս ամիսների ընթացքում նրան ամեն օր, ամեն ժամ դաժան ծեծի են ենթարկել, խոշտանգել են.՝ ստիպել իր վրա վերցնել տաքսու վարորդի սպանությունը: Երբ ես պահանջեցի, որ որդուս հագուստը ինձ տան, հրաժարվեցին, քանի որ այն ամբողջությամբ արյան մեջ էր: Էդքան ծեծելուց  հետո հանցագործությունն իր վրա չի վերցրել։ Ծեծն ու ջարդը ավարտվեցին միայն այն ժամանակ, երբ տղաս սպառնաց, որ ինքնասպան կլինի: Այդ ժամանակ նրան տեղափոխեցին Գորիսի բանտ, իսկ արդեն դատավճռից հետո հետ բերեցին «Նուբարաշեն»»,- պատմում է ցմահ դատապարտյալի մայրը:  

Մարինե Բադալյանի խոսքով՝ ողջ նախաքննության ու դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել որդու այն ընկերներն ու ծանոթները, ովքեր պատրաստ էին հաստատել, որ սպանության օրը և ժամին Վաղարշակը ավտոլվացման կետում է եղել. 

«Նրանք ուղղակի աչք փակեցին այս բոլոր փաստերի վրա և հենց ամենասկզբից էլ՝ դատը դեռ չեղած, համոզված էին, որ ամեն ինչ տղայիս վրա են գցելու ու գործը փակեն: Այդպես էլ արեցին, ու որդիս արդեն 10 տարի է նստած է»,- ասում է Մարինե Բադալյանը:31-ամյա Վաղարշակը 7 տարի առաջ ամուսնացել է: 

Ռոբերտ Անանյան
5499
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ոտքերն ու ձեռքերը կապկպել են, նետել հատակին ու սպառնացել՝ եթե տաքսիստի սպանությունն իր վրա չվերցնի, կբռնաբարեն: 18.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ոտքերն ու ձեռքերը կապկպել են, նետել հատակին ու սպառնացել՝ եթե տաքսիստի սպանությունն իր վրա չվերցնի, կբռնաբարեն:

3 ամիս Գորիսի բաժանմունքի ոստիկանները Վաղարշակ Ավետիսյանի կյանքն իսկական դժողքի են վերածել՝ իրար հերթ չտալով ծեծել ու կտտանքների են ենթարկել: 20-ամյա Վաղարշակ Ավետիսյանին այլ բան չի մնացել, քան տեսախցիկի առաջ խոստովանել չկատարած հանցանքը: 


Փախուստի փորձ «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկից 15.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Փախուստի փորձ «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկից

Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը փախուստի փորձ է կատարել, տեղեկությունն 
Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 13.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ   

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: