լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.10.2014 | հարցազրույց

անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության

անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսն այսօր ամփոփեց Հայաստան կատարած իր հինգօրյա այցի արդյունքները: Հանձնակատարին ամենից շատ մտահոգել էր Հայաստանում գենդերային անհավասարության ցուցանիշն ու դատական մարմնի անկախության խնդիրը: Ներկայացնում ենք հանձնակատարի հարցազրույցը հայաստանյան լրատվամիջոցներին.  

«ForRights.am». Կիրակի օրը Ձեզ հանդիպեցին Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների հարազատները, որոնք Ձեզ փոխանցել են 17 քաղբանտարկյալների անուն: Դուք ինքներդ համարո՞ւմ եք այդ անձանց քաղբանտարկյալներ: 

«Քաղբանտարկյալներ» բառը այն տերմինաբանությունը չէ, որ ես գործածում եմ, սա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի տերմինաբանությունն է: Բայց ես շատ հաճախ ուսումնասիրել եմ ընտրովի կամ քաղաքականացված արդարադատության հետ կապված հարցերը, ինչպես նաեւ այդ տեսակի արդարադատության թիրախներին: 

Ներկայումս ես չեմ կարող պատասխանել, թե արդյոք այդ անձինք հանդիսանում են ընտրովի կամ քաղաքականացված արդարադատության զոհեր: 

«Ազատություն» ռադիոկայան. Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների հարազատները նաեւ բարձրացրել են անչափահաս Շահեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի ու նրա համար դատախազի պահանջած 5 տարվա ազատազրկման հարցը: Դուք ինչպիսի՞ դիրքորոշում ունեք: 

Պատիժը պետք է լինի համաչափ եւ երեխաների նկատմամբ չպետք է ցուցաբերվի նույնպիսի վերաբերմունք, ինչպիսին ցուցաբերվում է մեծահասակների նկատմամբ: 15 տարեկան երեխայի համար 4-5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության: 

Ես այս հարցը ներկայացրեցի ՀՀ գլխավոր դատախազին եւ նա ասաց, որ գործող օրենսդրությունը նույն արարքը կատարած երեխայի համար այլ պատիժ խնդրելու հնարավորություն չի տալիս: 

«Ազատություն» ռադիոկայան. Ի վերջո ո՞ւր է հասնելու այն նամակը, որը Շանթի եւ նրա ընկերների հարազատները փոխանցել են Ձեզ: 

Այս նամակի մեջ պարունակվող ինֆորմացիան ստուգվելու է իմ թիմի կողմից: Առաջիկա հաշվետվության ժամանակ մենք կանդրադառնանք այդ նամակին եւ իհարկե այդ նամակի ինֆորմացիայով մենք կկիսվենք ԵԽԽՎ-ում մեր գործընկերների հետ, ովքեր հետաքրքրված կլինեն դրանով: 

«ԳԱԼԱ TV». Հայաստանի բարձր պաշտոնյաները դատավարության փուլում գտնվող քրեական գործերի վերաբերյալ կանխակալ հայտարարություններ են անում` այդպիսով խախտելով քաղաքացիների անմեղության կանխավարկածը: Օրինակ, Գլխավոր դատախազը հայտարարություն արեց Բուդաղյանների գործով, Սերժ Սարգսյանը` Շանթ Հարությունյանի, իսկ Սեյրան Օհանյանը` Լյուքս Ստեփանյանի գործով: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ: 

Ես չեմ կարող մեկնաբանել կոնկրետ գործերը, քանի որ իմ մանդատը դա թույլ չի տալիս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բավականին գործեր կան, որոնք վերաբերում են քաղաքական գործիչների կողմից քրեական վարույթի ընթացքում կատարված հայտարարություններին, որոնք իրենց հետագա ազդեցությունն են ունեցել դատավարության ընթացքի վրա: Ես վստահ եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը տեղյակ է այս գործերին, որովհետեւ առ այսօր նա հանդիսանում է ՀՀ ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում: 

Եթե դուք ունեք դեպքեր, երբ Գլխավոր դատախազը կամ այլ պաշտոնյաներ հայտարարություններ են արել, որոնց արդյունքում խախտվել է մարդկանց անմեղության կանխավարկածը, ես շնորհակալ կլինեի, եթե դուք այդ դեպքերի վերաբերյալ ինֆորմացիան ուղարկեիք մեր գրասենյակ: 

«ForRights.am». Դուք հանդիպել եք նաեւ Սերժ Սարգսյանին. արդյո՞ք նրա հետ քննարկել եք վերջինիս կողմից Շանթ Հարությունյանի վերաբերյալ կանխակալ հայտարարությամբ հանդես գալու հարցը: 

Այդ հարցը մեր քննարկման թեման չէր, դա չի քննակվել նախագահի հետ իմ հանդիպման ժամանակ: Մենք քննարկել ենք սահմանադրական բարեփոխումները եւ նրա տեսլականը, նախագահի դերը դատաիրավական համակարգի հետ կապված հարցերում, ինչպես նաեւ գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության վերաբերյալ հարցերում քաղաքական առաջնորդների դերակատարումը: 

«Ազատություն» ռադիոկայան. Պարոն հանձնակատար, Դուք իմ հարցին ի պատասխան ասացիք, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը Ձեզ համար կարեւոր հարց է: 2012 թ. ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր համար եւս դա անչափ կարեւոր հարց է եւ հորդորեց ամեն ինչ անել բացահայտելու համար, սակայն մինչ օրս դա բացահայտված չէ: Ես Ձեզ փոխանցում եմ մարտի 1-ի զոհերի հարազատների խոսքը. նրանք շատ զարմացած են, որ Դուք նրանց չեք հանդիպել: Նրանք հարցնում են, թե ինչու եք Դուք անտարբեր այս հարցի նկատմամբ եւ արդյոք այս հարցը քննարկել եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: 

Սա շատ լուրջ հարց է`կապված մարդու իրավունքների լրջագույն խախտման հետ: Ես ինքս հիասթափված եմ արդյունքների բացակայությամբ, այս հարցը բարձրացրել եմ, թե Հատուկ քննչական ծառայության պետի, թե Գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ: Նրանք երկուսն էլ ինձ երաշխավորել են, որ հետաքննությունը ընթացքի մեջ են: Ես տեղյակ չեմ եղել, որ զոհերի ընտանիքի անդամները ցանկացել են հանդիպել ինձ հետ, եթե տեղյակ լինեի, ժամանակ կգտնեի նրանց հետ հանդիպելու համար: 

 Արման Ղարիբյան
1969
Print
հարցազրույց
եկել է  ժամանակը, երբ  իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ) 5.02.2018 | հարցազրույց

եկել է ժամանակը, երբ իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ)

Հարցազրույց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ: 

Պարոն Զադոյան, դուք այն մարդկանցից մեկն եք, ում անունը ամեն

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները 23.12.2017 | հարցազրույց

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 


անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության 9.10.2014 | հարցազրույց

անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսն այսօր ամփոփեց Հայաստան կատարած իր հինգօրյա այցի արդյունքները: Հանձնակատարին ամենից շատ մտահոգել էր Հայաստանում գենդերային անհավասարության ցուցանիշն ու դատական մարմնի անկախության խնդիրը: Ներկայացն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: