լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.07.2018 | հարցազրույց

Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է՝ խնդիր կա, թող դիմեն Սահմանադրական դատարան

Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է՝ խնդիր կա, թող դիմեն Սահմանադրական դատարան
Forrights.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ պաշպանության և ներքին գործերի նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, այսօր կարծիք կա, որ «Մարտի մեկի» գործով որպես վկա ներգրավված և հարցաքննության կանչված Ռոբերտ Քոչարյանն այլևս չի վերադառնա Հայաստան: Դա ինչպե՞ս կարող է ազդել բացահայտման վրա: 

-Ես էլ կարծում եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը, ութ տարի աշխատելով Հայաստանի նախագահ, չներկայանա, նշանակում է՝ ութ տարի չի հասկացել, որ աշխատել է ՀՀ նախագահ: Որովհետև նախագահ նշանակում է պետականություն: Թող չգա: Այդ դեպքում կդառնա, ինչպես ինքն էր սիրում է ասել՝ շարքային հանցագործ: Կա փաստահավաք խմբի զեկույց փաստերի վրա հիմնված: Վերջապես նախաքննական մարմինը այդ փաստերը վերցրեց ու դրեց իր մեղադրականի հիմքում: Եվ այդ փաստերն այնքան անհերքելի են, որ դարձան մեղադրականի որոշում: Ութ տարի հետո փաստահավաք խմբի զեկույցը իր նպատակին սկսեց ծառայել: Դա նշանակում է՝ «Մարտի մեկի» ամբողջ ծավալով բացահայտում, եթե գործընթացները չկանխվեն ինչ-ինչ պատճառներով: Բոլոր մեղավորները, հրաման տվողները էդ շղթայի մեջ  կբացահայտվեն, եթե Հայաստանի ներսում կամ դրսում ֆորսմաժոր չլինի:  Ի դեպ, բացահայտումների մեջ շատ կարևոր դեր կարող է խաղալ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Ինքը շատ ինֆորմացված ու կոկծմանը աջակցած  դատաիրավական համակարգի պատասխանատու է:

-Դավիթ Հարությունյանն արդեն իսկ հակասահմանադրական հայտարարեց «Մարտի մեկի» գործով մեղադրյալ ներգրավված նախկին ՊՆ Միքայել Հարությունյանին ներկայացված՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանքը, քանի որ 2008-ին Քրեական օրենսգրքի նույն հոդվածը այդ հանցակազմին չի վերաբերել և այն ավելացել է միայն 2009 թվականի մարտին։ Այս առթիվ ի՞նչ կասեք:

 -Դա պետք է նախաքննություն իրականացնող մարմնին հարցնել: Մեղադրանքը անպայման կվերաձևակերպվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է՝ խնդիր կա, թող դիմեն Սահմանադրական դատարան: Պրոբլեմը դրա մեջ չէ: Խնդիրն հետևյալն է՝ 2008-ին բանակն օգագործվե՞լ է, թե՞ չէ: Դա փաստ է, չէ: Բանակի օգտագործման իրավունքն ունե՞ր Միքայել Հարությունյանը, չուներ: Սահմանադրություն է խախտվել, դրա համար ինքը անպայման կպաժվի: Իսկ ով է դա իրեն հրամայել՝ գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը: Ուզեն, թե չուզեն, պետք է Քոչարյանից բացատրություն վերցնեն և մեղադրանք առաջադրեն, որովհետև Ռոբերտ Քոչարյանի հրամանով է եղել, ինքն է եղել գերագույն գլխավոր հրամանատարը:-

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նաև ԱԱԾ վերջին կոռուպցիոն բացահայտումներում «որոշակի միտում» է տեսնում որոշ անձանց դեմ: Դուք դա ինչպես կգնահատեք: 

-Ղալաթ է արել: Իսկ ժամանակին, որ ինքը հետապնդումներին լայն ժպիտով հետևում էր, ո՞նց էր: Հիմա հետապնդում չի, արդարադատություն են փորձում իրականացնել: Փորձում են իր իշխանության ժամանակ կոծկված գործերին իրավական ընթացք տալ: Ինքը այն ժամանակ, լինելով արդարադատության նախարար, շատ հանգիստ, ժպիտը դեմքին, դիտում էր, թե ոնց են գործերը կոծկվում, ոնց են մարդկանց վրա գործ սարքվում, ոնց է բանակն օգտագործվում «Մարտի մեկին» ու ինքը մինչև հիմա ոչ մի բառ չի ասել: Բա չէ՞ր տեսնում, որ Սահմանադրություն է խախտվում: Ինքն էլ ասելիք պետք է ունենա: Նա շատ կարևոր պաշտոնյա է եղել, որը կարող է նախաքննությանը հսկայական ինֆորմացիա տալ: Ոնց է, որ Դավիթ Հարությունյանը չի նկատել, որ Սահմանադրությունը խախտվում է: Տիգրան Թորոսյանն էլ չի նկատել: Բա իրենք ինչի՞ համար են աշխատավարձ ստացել: Կոնկրետ Դավիթ Հարությունյանը ինչի համար է աշխատավարձ ստացել, որ պիտի Պրեսկոտի ձեռքը բռնած խաբի՞ նախաքնննությունն իրականացնող քննիչներին: 

- Պարոն Քոչարյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում կոռուպցիան բացահայտումները դրանց արդյունավետության տեսանկյունից:

-Քննությունը ցույց կա՝ ինչն է բացահայտում, և ինչն է բացահայտման փուլում: Դեռ նախաքննություն է գնում: Որ ցանկություն կա բացահայտելու, դա տեսանելի է, լավ կլինի, որ բացահայտումները դառնան փաստերի վրա հիմնված բացահայտումներ: Էնպես չլինի, որ մարդկանց մեծ աղմուկով ձերբակալեն, մյուս օրը այդ մարդը ազատության մեջ ֆռֆռա: Ես ուզում եմ, որ ում տանում են հարցաքննության, նրանց տանելը, պահելը, նույնիսկ բաց թողնելը շատ հիմնավորված լինի: 

Օրինակ, այսօր գրավով ազատ արձակված «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդայանը, որը մեղադրվում է հիմնադրամի գումարները կազինոներում ներդնելու մեջ, գնացել է աշխատանքի: Դա ինչպես կգնահատեք: 

Համահայկական հիմնադրամի տնօրենը ունի հակում խաղալու, որը էդպիսի պաշտոն զբաղեցնող մարդու համար շատ ռիսկային է: Ղումար խաղալու ձգտում ունեցող մարդուն էդպիսի պաշտոն վստահել պարզապես չի կարելի, որովհետև կարող է գայթակղվի ու հիմնադրամի ողջ փողերը մի օր քամուն տա: Դրա համար պետք է էդ մարդուն օր առաջ պաշտոնազրկել և դրանով ավարտել: Թե քննությունը ինչ ցույց կտա, դա իրավապահ մարմինների և պաշտպանություն իրականացնող կողմերի խնդիրն է: 

ԱԱԾ-ն նաև ցուցադրեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգյանի տան խուզարկության տեսագրությունը, որտեղ գումար, թմրանյութ ու նկարներ էին հայտաբերել, սակայն Սաշիկ Սարգսյանն ու նրա տղան կրկին ազատ արձակվեցին: Դա ինչպե՞ս եք գնահատում:

-Մտել են քաղաքացի Սաշիկ Սարգսյանի տուն և էնտեղ բացահայտել են զենք, գումար և նկար: Դրանցից ո՞րն է օրինական, որը օրինական չի, պետք է բացահայտեն: Սաշիկը հայտնի է որպես՝ հիսուն-հիսուն փայ մտնող, դա բացահայտվե՞լ է, թե՞ ոչ: Ընդամենը բնականարում իրեր ենք տեսնում, որը պետք է բացահայտվի՝ դրա մեջ հանցակազմ կա՞, թե չկա: Բայց փաստ է, որ Ալեքսանդր Սարգսյանն ազատության մեջ է: Նշանակում է, որ հանցավոր բացահայտումների մասին խոսելը դեռ վաղ է: Բայց  էդտեղ բացահայտվելու բաներ կան, հասարակությունը սպասում է դրան: Էնպես որ իրավապահ մարմինները պետք է լիարժեք և անհերքելի ապացույցներով բացահայտեն այն, ինչ- որ կոչվում է բացահայտում: Իմ համար բացահայտումն այն է, երբ փաստերն անհերքելի են և հոդվածն էլ դրվում է այդ փաստերի հիման վրա: 

Մարինե Խառատյան
5251
Print
հարցազրույց
Դատական համակարգի առողջացման հարցն ամենակարևորն է։ Այ դա է իսկական հեղափոխությունը։ (տեսանյութ) 11.05.2018 | հարցազրույց

Դատական համակարգի առողջացման հարցն ամենակարևորն է։ Այ դա է իսկական հեղափոխությունը։ (տեսանյութ)

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը շատերի մոտ հույսեր է արթնացրել, որ դատաիրավական համակարգը կվերափոխվի, կգտնի անկախություն և կոնկրետ գործերով մենք կունենանք արդար դատավճիռներ։ Դատարանի որոշմամբ փոփոխվեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը։ Դատական համակարգում &

եկել է  ժամանակը, երբ  իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ) 5.02.2018 | հարցազրույց

եկել է ժամանակը, երբ իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ)

Հարցազրույց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ: 

Պարոն Զադոյան, դուք այն մարդկանցից մեկն եք, ում անունը ամեն

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները 23.12.2017 | հարցազրույց

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: