լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.04.2018 | հավաքների ազատություն

Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ(տեսանյութ)

Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ(տեսանյութ)
Րոպեներ առաջ ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ։ Վերջինս Պռոշյան֊Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Սերժի մարդասպան, Սերժիկ սրիկա» գրությամբ պաստառ էր պարզել։ 

Առանց որևէ հիմք ներկայացնելու երեք ոստիկաններ սկսեցին հրմշտել Գասպարիին, ձեռքից խլել պաստառը։ Դեմիրճյան փողոցի վրա է գտնվում Արմեն Սարգսյանի հայրական տունը, ոստիկանները փակելով Գասպարիի ճանապարհը՝ սահմանափակում էին նրա տեղաշարժը թույլ չէին տալիս մոտենալ Սարգսյանի հայրական տանը։  

Հրմշտոցի արդյունքում վատացավ Գասպարիի ինքնազգացողությունը։ 

Ոստիկանությունը արգելեց Գասպարիին մնալ Արմեն Սարգսյանի հայրական տան մայթին՝ պատճառաբանելով, թե բնակիչները բողոքում են նրա՝ այդտեղ գտնվելու դեմ։  

Բռնելով ձեռքերից ու ոտքերից՝ Գասպարիին հեռացրին դիմացի մայթ։ Լրագրողների ներկայությամբ ոստիկաններն այլևս ձեռնպահ մնացին բռնի գործողություններից։ Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց
4029
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: