լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.04.2018 | հավաքների ազատություն

«Սերժ Սարգսյան, դու հեռացել ես ու պիտի չվերադառանաս»․ ընդդիմությունը հանրահավաքային պայքար է սկսում

«Սերժ Սարգսյան, դու հեռացել ես ու պիտի չվերադառանաս»․ ընդդիմությունը հանրահավաքային պայքար է սկսում
«Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին հաջողվել է հայ ժողովրդին հասցնել այնպիսի հուսահատության ու անպաշտպանության այնպիսի աստիճանի, ինչպիսին հարիր է նացիստական համակենտրանացման ճամբարի գերիներին։ Այսօր մեր ժողովուրդը մի բանի կարիք ունի՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մաֆիոզ իշխանությունից ազատագրվելու»,- 14 օր Հայաստանի մարզերում քայլարշավ անցկացնելուց հետո Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում  քաղաքացիերին այսպես դիմեց Նիկոլ Փաշինյանը։ 

Ազատության հրապարակում հազարավոր քաղաքացիների առաջ հնչեց նաև Սերժ Սարգսյանի ձայնը։ Դա 2014 թվականին նրա տված խոստումն էր, որ այլևս չի հավակնելու դառնալ նախագահ, վարչապետ, կամ ընդհանրապես հավակնել Հայաստանի կառավարման ղեկին։ Հազարավոր քաղաքացիների առջև ելույթ ունեցավ միայն Նիկոլ Փաշինյանը։ Նա պատասխանեց հանրապետականների այն պնդումներին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է հատկապես անվտանգության ոլորտում։ Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանն անվտանգության ոլորտի ամենաձախողված պաշտոնյան է՝ նրա իշխանության օրոք հայկական կողմը հողեր է կորցրել Ադրբեջանի հետ պատերազմում, ունեցել ենք 800 հեկտար տարածքային կորուստ․ 

«Սերժ Սարգսյան, դու հայրենիք ես պարտվել։ Սերժ Սարգսյան, դու առայժմ միայն կարողանում ես ապահովել միայ քո անձնական անվտանգությունը քո զրահապատ մերսեդեսի մեջ, որի վրա ես երկու օր առաջ 300 հատ թռուցիկ շպրտեցի։ Ու ճիշտ արեցի, որովհետև դու հեռացել ես ու պիտի չվերադառանաս։ Հայաստանի իշխանության համակարգում այլևս տեղ չկա քեզ համար, Հայաստանի իշխանությունը այլևս պիտի պատկանի ժողովրդին։ Ժողովուրդը պիտի անի իր քայլը և ոչ ասի Սերժին»։ 

Ընդդիմադիր գործչի ելույթը տևեց շուրջ 1 ժամ, որից հետո քաղաքացիները փակեցին Ֆրանսիայի հրապարակը։ Տարածքում նկատվում էր միայն ճանապարհային ոստիկանության մեկ-երկու ավտոմեքենա։ Չկային մեծաթիվ ոստիկանական ուժեր, ինչպես սովորաբար ընդդիմության հանրահավաքներին պատահում է։ Ոստիկանությունն չփորձեց խոչընդոտել Փաշինյանի կողմնակիցների տեղաշարժը, ու նույնիսկ մայրաքաղաքի գլխավոր՝ Մաշտոցի պողոտան փակելը։   

Փաշինյանը դիմեց ԵԼՔ դաշինքի մյուս երկու կուսակցությունների անդամներին, հարոդորելով գալ Ազատության հրապարակ և միանալ իրենց։ Նա խոսք ուղղեց նաև ընդդիմադիր մյուս ուժերին՝ կոչ անելով մի կողմ դնել տարաձայնությունները և միանալ ժողովրդի պայքարին։ Փաշինյանը խոստացավ քաղաքացիներին չդադարեցնել պայքարը մինչև հաղթանակ չգրանցվի․ «Ես ինքս տուն չեմ գնալու այնքան ժամանակ, մինչեւ չլինի հանգուցալուծում, ես չեմ լքելու ձեզ, ես լինելու եմ ձեր կողքին եւ խնդրում եմ, դուք էլ եղեք մեր կողքին: Եթե ոստիկանության կողմից լինի հարձակում, մենք ցույց կտանք պասիվ դիմադրութուն, մենք թև թևի տված կմնանք այստեղ»: 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանը Վարդաշեն ՔԿՀ-ում հացադու հացադուլ է սկսել՝ ի պաշտպանություն ընդդիմության։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակը, ամենայն հավանականությամբ, այսօր փակ կպահեն։ Դեպի հրապարակ եկող ավտոմեքենաները հետ էին դառնում ճանապարհից։  

Հավելենք, որ վաղը Հանրապետական կուսակցության Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում իշխող կուսակցությունը քննարկումներ է անցակցնելու վարչապետի առաջադրման շուրջ։ Իմ քայլը նախաձեռնության անդամները նախատեսում են շրջափակել ՀՀԿ գրասենյակը և բողոր քաղաքացիներին վաղը երեկոյան հրավիրում են հանրահավաքի։

 Մանրամասները՝ տեսանյութում
620
Print
հավաքների ազատություն
Երիտասարդները հանուն ազատության (ֆոտոշարք) 19.04.2018 | հավաքների ազատություն

Երիտասարդները հանուն ազատության (ֆոտոշարք)

Երևանի փողոցները լի են խաղաղ ցուցարարներով։ 

«Մենք ազդարարել ենք Թավշյա հեղափոխության սկիզբ, որտեղ կբացակայեն ցանկացած տեսակի բռնություններն ու անկարգությունները։ Երևանում չկա փողոց ու հրապարակ, որ մերը չլինի, մենք այդպիսով հաղթել ենք:

Տիրայրը հասցրել է նկարել իրեն ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկաններին (լուսանկարներ) 19.04.2018 | հավաքների ազատություն

Տիրայրը հասցրել է նկարել իրեն ծեծած քաղաքացիական հագուստով ոստիկաններին (լուսանկարներ)

Այսօր առավոտյան Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև քաղաքացիական անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանին։ Լրագրողը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկների տվյալներով՝ լրագրողն ստացել է վն

Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է, ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է 18.04.2018 | հավաքների ազատություն

Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է, ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է

Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։ Երեկ երոկայան այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերժ Թանկյանը՝ էջում տեղադրելով նաեւ այդ պահին Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ցույցի ուղիղ հեռարձակումը։ 


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: