լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.05.2018 | իրադարձություն

Արայիկ Խանդոյանը և Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել

Արայիկ Խանդոյանը և Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել
«Այսօր իմ պաշտպանյալներն անժամկետ հացադուլ են հայտարարել միանալով «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի նախաձեռնությանը. նրանք ևս պահանջում են օր առաջ ազատ արձակել Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին: Այս պահին իմ պաշտպանյալներին չեն տեղափոխել հացադուլավորների համար նախատեսված խուց, նրանք դեռևս շարունակում են մնալ իրենց խցերում»,- Forrights-ին հայտնեց Խանդոյանի և Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: 

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 15 օր է, ինչ հացադուլի մեջ է գտնվում Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նման ձևով պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղաքական բանտարկյալներին. 

«Բացի վերոնշյալից, պահանջում եմ մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որն ունակ կլինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման  համար, ինչպես նաև ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով, որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների,նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ»,- իր հայտարարության մեջ ասել էր Չուգասզյանը:             

Ռոզա Վարդանյան             
14997
Print
իրադարձություն
Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին 20.07.2018 | իրադարձություն

Փաշինյանը բացահայտեց, թե որ դեպքում Հայաստանը կխոսի Արցախի հարցում փոխզիջումների մասին

Արցախյան կոնֆլիկտի լուծումից խոսելիս Հայաստանը կհնչեցնի փոխզիջումների մասին իր պատկերացումները, երբ կլսի, թե Ադրբեջանն ինչ է պատրաստ փոխզիջել. «Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Չի կարող Հայաստանում լինել այնպիս

Նիկոլ Փաշինյանը Փանիկ համայնքում տեղի ունեցածը համարում է անթույլատրելի և սադրանք 19.07.2018 | իրադարձություն

Նիկոլ Փաշինյանը Փանիկ համայնքում տեղի ունեցածը համարում է անթույլատրելի և սադրանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը համարում է անթույլատրելի և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ու Հայաստանի ինքնիշխանության: 
մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին 18.07.2018 | իրադարձություն

մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղը սարսափի է մատնվել: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները ներխուժել են Փանիկ ու կրակոցներ արձակել. «Ոնց որ պատերազմի դաշտում լինեինք՝ սարսափ: Պատկերացրեք՝ ժողովուրդը տան մեջ նստած՝ պայթյուններ, կրակոցներ: Բնակիչներ կային, որ ուշաթափվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: