լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.06.2018 | իրադարձություն

Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ

Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ
Հունիսի 11-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը հակառակ ծառայության շահերին օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ։ Այս մասին տեղեկացնում է՝ ոստիկանությունը։

Նույն օրը, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ի հայտ եկան Ուռուսյանի գործունեության հակաօրինական որոշ դրսևորումներ։

Պարզվել է, որ «1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներ համար բնակարանաշինության պետական ծրագրում» Ջրաշեն համայնքի մի ընտանիքի ներգրավելու համար 2011 թվականին Ուռուսյանը պահանջել և ստացել է կաշառք։ Պարզվել է նաև, որ Ջրաշեն համայնքի ավագանու կայացրած որոշումներում, որոնք ՈՒռուսյանը հաստատել է, կեղծվել է ավագանու բացակա անդամի ստորագրություն։

Ուռուսյանը 2015-2018 թվականներին շուրջ 60,000 դրամ աշխատավարձով համայնքի գերեզմանատան սեզոնային պահակ է նշանակել եղբոր կնոջը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է մեկ միլիոնից ավելի դրամ։

Վահան Ուռուսյանը 2017թ-ի մարտի 27-ին Դուբայից Հայաստան է ներմուծել 5,000,000 դրամ արժեքով «Լեքսուս GX470» ավտոմեքենա, որը նվիրատվության պայմանագրով անհատույց նվիրել է մի քաղաքացու։ Երկու ամիս անց Ուռուսյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով գնել է նույն ավտոմեքենան, արդեն՝ 9,350,000 դրամով։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է առանձնապես խոշոր չափի՝ 4,350,000 դրամ։

Քննությունը շարունակվում է։
1173
Print
իրադարձություն
դասընթաց՝ մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները թեմայով 15.06.2018 | իրադարձություն

դասընթաց՝ մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները թեմայով

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է երկօրյա դասընթաց՝ մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները թեմայով։ Հետաքրքրված լրագրողները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել jhrngo@gmail.com էլեկտրոնային փոստին։ Ընտ

Գևորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից.Հայտարարություն 15.06.2018 | իրադարձություն

Գևորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից.Հայտարարություն

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքնենրի եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացու

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի  դատավոր 13.06.2018 | իրադարձություն

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում չընտրվեց ՍԴ դատավոր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: