լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.07.2018 | կոռուպցիա

Ոչ միայն քանդել, այլև կառուցել. դժվար աշխատանք է սպասվում

        Ոչ միայն քանդել, այլև կառուցել. դժվար աշխատանք է սպասվում
Ոչ միայն քանդել կոռուպցիոն բուրգը և տնտեսությունը մաքրել ականներից, այլև կառուցել կայուն ինստիտուտներ, որոնց վրա կհիմնվի Հայաստանի տնտեսությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջնորդվում է դժվար աշխատանք կատարելու գործելակերպով: Հակակոռուպցիոն պայքարի արդյունքում ավելի քան 20 միլիարդ դրամ ենթակա է պետբյուջե վերադարձի: Տեսանելի արդյունքներից զատ կարևորվում է բովանդակային փոփոխությունները:  

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը Forrights.am-ի հետ զրույցում ախտորոշում է տնտեսական առկա համակարգը: Տնտեսագետի դիտարկմամբ՝ անկախությունից ի վեր Հայաստանում կա համակարգային կոռուպցիա: Տնտեսությունը կենտրոնացված էր, ինչը նշանակում է, որ արտոնյալներին թույլատրված էր շրջանցել օրենքը, կուտակել դրամական միջոցներ, որը կբաշխվեր սահմանափակ թվով անձանց միջև: Այս հովանավորչությունը լուծել է նախկին իշխանության երկարակեցության հարցը. 

«Քաղաքական կամքի բացակայությունը բերել է նրան, որ Հայաստանի տնտեսությունը կորցրել է մրցունակությունը: Հիմա ի՞նչ տրանսֆորմացիա է տեղի ունենում: Եթե դու դրսևորում ես քաղաքական կամք և  իրոք պայքարում ես անարդյունավետությունների ու կոռուպցիոն ռիսկերի դեմ, վերջնահաշվում դու մեծացնում ես քո տնտեսության մրցունակությունը»,- նշում է Արտակ Մանուկյանը, ով նաև վարչապետի խորհրդականն է: 

Հայաստանի տնտեսության անառողջ բնույթը առավել պատկերավոր նկարագրելու համար Մանուկյանը խոսում է պետական գնումների ոլորտի առկա վիճակից: Ուսումնասիրությամբ նա պարզել է, որ 100 խոշոր մասնակիցներ վերահսկում են գնումների շուկայի 61%-ը: Այսինքն՝ թխվածքի ամենամեծ և համեղ կտորները բաժին են հասել 100 ընկերությունների: Փշրանքները թողնվել են մյուսներին: Հարաբերականորեն ազատ են անցկացվել ոչ շահութաբեր, ասենք՝ թուղթ ու գրիչի համար հայտարարված մրցույթները: Հովանավորչության այս մոդելը կիրառվել է տնտեսության մյուս ոլորտներում ևս. «Չի կարող քո տնտեսությունը լինել գերկենտրոնացված և մնացած ոլորտներն էականորեն տարբերվեն: Ինչո՞ւ, որովհետև բազմիցս նշել ենք, որ կա համակարգային կոռուպցիա և ամեն ոլորտում այս բուրգն է եղել»,- նկատում է Արտակ Մանուկյանը:  

Անգամ վարչապետի թիմի համալրումից հետո Մանուկյանը խոշորացույցի տակ է պահում պետական գնումների ոլորտը: Տարիներ շարունակ բարձրաձայնել է չարաշահումների մասին, բայց պետական մարմինները խուլ են գտնվել: Հեղափոխությունից հետո, երբ իշխանությունը քաղաքական կամք է դրսևորում, իրավապահ մարմիններն այլևս կատարում են իրենց գործառույթը՝ լծվելով կոռուպցիայի ու չարաշահումների հայտնաբերմանը, միմյանց հետ արդյունավետորե մրցակցում են: 

Փաշինյանի կառավարությունը չի կրկնի նախորդներին՝ զերծ կմնա կոսմետիկ նորոգումներից: Խնդիր է դրվել ինստիտուցիոնալ վերափոխումների միջոցով մեծացնել հանրային վերահսկողության գործիքակազմը գնումների, ու այլ ոլորտներում: Մանուկյանն ասում է՝ այս փոփոխությունները կարճ ժամանակում հնարավոր չի լինի իրականացնել, բայց դրա հիմքերը արդեն իսկ տեսնում ենք, որովհետև մի շարք բնագավառներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ամրագրվում է. 

«Այս փոփոխությունների երաշխավորը վարչապետն է, բայց հաջորդ փուլում պետք է ինստիտուտները կայացած լինեն այնպես, որ անկախ նրանից, թե 5-6 տարի հետո ով կլինի կառավարության ղեկին, զսպանակի էֆեկտը չլինի: Այսինքն՝ հիմա լավացանք, հետո էլի հետ կգնա դեպի վատը: Կառուցման փուլում պիտի ազատվենք տնտեսության հիմքում դրած ականներից, որպեսզի կարողանաս ավելի կանգուն և ամրակուռ ինստիտուտներ կառուցել»: 

Ինստիտուտների կառուցում առաջին հերթին նշանակում է լավ օրենքների ընդունում: Հայտնի փաստ է, որ Հայաստանի օրենքները ավելի շատ հեղինակում է ոչ թե Ազգային ժողովը, այլ Կառավարությունը: Խնդիր կա խորհրդարանի արդյունավետությունն ավելի մեծացնել: Վարչապետի խորհրդականը լիահույս է, որ արտահերթ ընտրությունների արդյունքում օդիոզ դեմքերը դուրս կմղվեն և պառլամենտը կհամալրվի պրոֆեսիոնալներով: Դա կբերի նրան, որ կընդունվեն որակյալ օրենքներ ու կկատարվեն նույնպիսի ուսումնասիրություններ: 

Տնտեսությունը կոռուպցիայից ու հովանավորչությունից ազատելը Հայաստանը կդարձնի ներդրումային գրավիչ պետություն: Մանուկյանի խոսքով՝ իշխանության հակակոռուպցիոն գործելակերպը ուղերձ է միջազգային կապիտալին՝ գալ Հայաստան ու ապահով միջավայրում ներդրումներ կատարել: Սրան զուգահեռ՝ կառավարությունը կարևորում է հայաստանցի գործարար խավի վստահությունը. 

«Գործարարների մի խավ ժամանակին դուրս է մղվել մեր տնտեսությունից ու հիմա հնարավորություն ունի պատսպարած կապիտալը ներդնել տնտեսության զարգացման մեջ: Այդպես կլինի, թե ոչ, կախված է բոլորիս աշխատանքի արդյունավետությունից»: Տնտեսական զարգացման համար օրենսդրական դաշտից բացի Արտակ Մանուկյանը տեսնում է նաև մեկ ուրիշ գործոն: Դա հայաստանցիների մտածելակերպում տեղի ունեցած շրջադարձային փոփոխությունն է: 

Հասարակությունն այլևս գիտակցում է, որ իր հսկողությամբ կարող է իրավիճակ փոխել: Իր հերթին կառավարությունը լսում է հասարակության ձայնը, ինչը հենց ապագա զարգացման գրավականն է:  

Ռոբերտ Մանուկյան
6140
Print
կոռուպցիա
Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար 17.07.2018 | կոռուպցիա

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկ

Բացահայտվել է կոռուպցիոն խոշոր սխեմա. կաշառքի դիմաց ազատում էին զինծառայությունից 17.07.2018 | կոռուպցիա

Բացահայտվել է կոռուպցիոն խոշոր սխեմա. կաշառքի դիմաց ազատում էին զինծառայությունից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվ

Քոչարյան-Սարգսյան երկյակը հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գլխավոր շահառուն է 9.07.2018 | կոռուպցիա

Քոչարյան-Սարգսյան երկյակը հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գլխավոր շահառուն է

Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանավարմանը վերջ տված Թավշյա հեղափոխությունը քանդուքարափ է անում կոռուպցիոն բուրգը, ինչի վրա գոյատևում էր Սարգսյանի իշխանությունը: Ըստ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ բացահայտումներն այնքան փաստարկված են, որ Սերժ Սարգսյանին քրեական հետապնդմ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: