լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.01.2018 | խոշտանգումներ

պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել (տեսանյութ)

պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել (տեսանյութ)
Պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանը Արցախից եկել է Երևան՝ արդարություն փնտրելու: Նա քաղաքը չի ճանաչում: Մնում է ծանոթների տանը: Նույնիսկ բջջային հեռախոս չունի: Գնալու տեղ չունի, չգիտի, թե ում հայտնի իր նկատմամբ կատարվող անօրինականությունների, ծեծի, ճնշումների մասին:  

«Ես եկել եմ Երևան, հույս ունեմ, որ գոնե ստեղ ինձ կլսեն», - ասում  է Էդգարը: Նրա հետ հանդիպեցինք Երևանի Կենտրոնում, Երիտասարդական մետրոյի մոտ: Հենց փողոցում սկսեց ներկայացնել իր պատմությունը: 2017 թվականի մարտից նա ծառայում է Ասկերանում: Ծառայության առաջին  ամսիներից հետո երիկամների հիվանդություն է ձեռք բերել, զգացել է, թե ինչպես է իր ինքնազգացողությունը վատանում: 

Նա հայտնել է այս մասին զորամասի ղեկավարությանը, խնդրել է իրեն ուղարկեն Երևան ՝ բուժման: 

«Ես մի երկու-երեք ամիս առաջ եմ սուր ծակոցներ զգացել երիկամների շրջանում: Ինձ ուղարկեցին Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղից էլ ուղարկեցին Երևան՝՝ Մուրացան: Ինձ ասեցին՝ պետք է գաս, բուժվես»: Էդգարը երեք անգամ դիմում է գրել զորամասի հրամանատարությանը, խնդրանքով, որ իրեն թույլ տան բուժվի, գոնե դիրքեր չուղարկեն: «Հրամանատարը իմ դիմումները ճղել գցել է,  մորս հետ գնացի, մորս չընդունեց, ասեց՝ կամ կգնաս դիրքեր, կամ կդատվես»: 

Ասում է, որ երբ փորձել է իր իրավունքները պաշտպանել, հակաճառել ղեկավարությանը, երբեմն ի պատասխան լսել է. «Սա Հայաստան չի, ում ուզում ես բողոքի»: Իսկ ավելի հաճախ հայհոյանքեր է ստացել իր հասցեին, որոնք ամաչում է կրկնել: 

Վերջին ամիսներին շարքայինի համար անտանելի պայմաններ են ստեղծվել: Մի քանի անգամ նրան ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակիցները: 

Էդգարը մեզ պատմեց, որ Հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը Ռազմական ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են ՌՈ քննչական բաժին, որտեղ մինչև առավոտյան ժամը 6-ը քննչականի պետը և ևս երկու աշխատակիցներ ծեծի են ենթարկել և հայհոյել, ապա տեղափոխել մեկուսարան: Շուրջ երկու ժամ անց Էդգարին կրկին տեղափոխել են քննչական բաժին, որտեղ պետը մի քանի անգամ ուժգին հարվածել է երիկամներին, որից հետո դուրս են բերել շենքից և ստիպել ծնկի գալ շարահրապարակում: 

Այնուհետև պետը հրահանգել է իր աշխատակցին ոտքով հարվածել Էդգարին՝ մինչև շարահրապարակի վերջնամասը ծնկների վրա քայլեցնելով:  

Վերջին ծեծը ստացել է 5-6 օր առաջ, երբ դուրս է եկել զորամասից ու փորձել հեռանալ: «Էնպես էին խփում, որ տեղերը չերևան, պոչկեքիս, ուսերիս, գլխիս»: Անգամ ստիպողաբար ոստիկանների ուղեկցությամբ տարել են դիրքեր: 

«Ինձ ստիպողաբար պահում են ծառայության, ես էլի ուզում եմ ծառայեմ, բայց վատ եմ զգում ինձ, կարող եմ անել, ինչ պետք է, բայց դիրքեր չեմ կարողանում գնալ: Հո գերի չե՞նք ընկել» - վրդովվում է երիտասարդը: 

Երևան գալով, նա մի կերպ հասել է պաշտպանության նախարարություն, փորձելո վ ներկայացնել իր հետ կատարվող ապօրինությունները, սակայն նրան մուտքից ներս չեն թողել: 

Էդգար Հակոբյանը 1991 թվականին է ծնվել, Երևանի Երրորդ մաս կոչվող թաղամաում: Ընտանիքում 11 երեխա կար: Ծնողները չեն կարողացել ապրել, գնացել են բնակեցնելու Ղարաբաղը: Նրանք ապրում են Լաչինի Նորաշենիկ գյուղում: Տեղյակ են որդու այս քայլից: 

Էդգար Հակոբյանն այսօր դիմում  է գրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնելով ստեղծված իրավիճակը:

Հուսով ենք, որ արտառոց այս հրապարակումը կհայտնվի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում և նյութում տեղ գտած փաստերի շուրջ կկատարվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: 

 Սյուզան Սիմոնյան
11296
Print
խոշտանգումներ
«Չեբուռաշկա»-ին քարշ տվող հեծանվորդներին ծեծելով բերման ենթարկեցին (տեսանյութ) 20.04.2018 | խոշտանգումներ

«Չեբուռաշկա»-ին քարշ տվող հեծանվորդներին ծեծելով բերման ենթարկեցին (տեսանյութ)

Ապրիլի 19-ին ժամը 20։00-ի սահմաններում կարմիրբերետավորները Խաչքարերի պուրակից բռնության ենթարկելով բերման են ենթարկել երկու երիտասարդի։ Իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները առևանգեցին նրանց հեծանիվները։ Նշենք, որ բերման ենթարկված երիտասարդները Հանրապետության հրապարակում ակցիա էին իրա

քաղաքացիական հագուստով ոստիկանները մահակով ծեծի են ենթարկում անչափահասներին (տեսանյութ) 20.04.2018 | խոշտանգումներ

քաղաքացիական հագուստով ոստիկանները մահակով ծեծի են ենթարկում անչափահասներին (տեսանյութ)

Մոտ 1 ժամ 30 րոպե առաջ Էրեբունիում`Այվազովսկու փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկում անչափահաս ցուցարարներին: 

Նրանց նկատմամբ ևս մեկ անգամ են բռնության գործադրում, նրանցից մեկին փորձում են

Բժիշկը հրաժարվեց տեղում արձանագրել ցուցարարի վնասվածքները 19.04.2018 | խոշտանգումներ

Բժիշկը հրաժարվեց տեղում արձանագրել ցուցարարի վնասվածքները

Առավոտից բերման ենթարկված ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը քիչ առաջ Կենտրոն ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց։ Վերջինս Կառավարական 3-րդ շենքից բերման ենթարկելու արդյունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել, մասնավորապես ոստիկանները ցուցարարին քարշ էին տվել փողոցում։ 
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: