լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.04.2013 | խղճի ազատություն

եհովայի վկաների պահանջը բավարարվեց ՄԻԵԴ-ում

եհովայի վկաների պահանջը բավարարվեց ՄԻԵԴ-ում
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարտուղար և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը տեղեկացնում է, որ տղաները չեն պատրաստվում բողոքարկել, քանի որ իրենց գլխավոր պահանջը բավարարվել է ՄԻԵԴ-ի կողմից: Նշենք, որ սա «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության  առաջին հաղթանակը չէ ՄԻԵԴ-ում: «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» ու «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի». սրանք այն երեք գործերն են, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը դրական վճիռներ էր կայացրել և որի համար ՀՀ կառավարությունը վճարել է 30 000 եվրո: «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործից հետո էլ մշակվեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, որն ընդունվեց 2004-ին: 

Ինչպես նշում է հատուկ կրոնական թեմաներին անդրադարձող «Կրոնի ազատություն» կայքը, ներկայում ՄԻԵԴ-ում Եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցիչների ավելի քան 20 գործ է քննվում, իսկ Հայաստանում 25-ից ավելի գործեր քննվում են դատարաններում, որոշ գործերով արդեն կայացվել են վճռաբեկ դատարանների որոշումները, եղել են կալանավորումներ: 

Նոյեմբերի տվյալներով, կրոնական համոզմունքից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Հայաստանի կալանավայրերում պատիժ են կրում 30 Եհովայի վկաներ, որոնք դիմել են Եվրոպական դատարան: Եհովայի վկաներ քրիստոնեական կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում կան մոտ 18 000 Եհովայի վկաներ, իսկ կազմակերպության տոնական հանդիպումներին մասնակցում է մոտ 24 000 մարդ:  

Այլընտրանքային ծառայության մասին օրենքի վերամշակումը ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում են համարում 

Հայաստանը 2000 թ–ից դարձել է ԵԽԽՎ խորհրդի անդամ, որի շրջանակներում էլ 2004-ին ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի մեջ, ՀՀ արդարադատության նախարարություն էլ է ընդունում, որ տեղ գտան մի շարք թերություններ, որոնք թույլ չտվեցին իրավական պետության պահանջներին համապատասխան կարգավորել այլընտրանքային ծառայության անցնելու կարգը եւ այն կատարելու պայմանները: 

«Մասնավորապես, օրենքի էական թերություններից է այն, որ այլընտրանքային ծառայողների նկատմամբ սահմանվում է զինվորական վերահսկողություն, ինչը հակասում է այլընտրանքային ծառայության համար դիմող բազմաթիվ անձանց կրոնական համոզմունքներին: Ընդ որում, զինվորական վերահսկողություն է սահմանվում ոչ միայն այլընտրանքային զինվորական ծառայության դեպքում, այլ նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայության դեպքում: Դրանով պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքի հնարավորությունից զրկվում են այն անձինք, որոնց կրոնական համոզմունքները հակասում են ոչ միայն զենք կրելուն, պահելուն կամ գործածելուն, այլ ընդհանրապես զինվորական ենթակայության ներքո ծառայություն անցնելուն»,- նշված է նույն օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նոր նախագծի բացատրության մեջ: 

Չնայած նրան, որ այս նախագիծն ԱԺ-ում է գտնվում այս տարվա փետրվարից, այն ընդունելու անհրաժեշտության մասին ՀՀ արդարադատության նախարարը սկսեց բարձրաձայնել միայն ՄԻԵԴ վերջին վճռից հետո: ՄԻԵԴ վճիռն ըստ էության չի անդրադառնում կրոնական սահմանափակումներին, բայց օրենքը փաստորեն փոփոխության ենթարկելու քաղաքական կամք կա: 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համոզված է, որ կառավարությունը որոշեց օրենքը փոփոխության ենթարկել  նոյեմբերի 27-ից հետո, երբ պարզ դարձավ, որ «Խաչատրյանն ու մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  բավարարեց Եհովայի վկաների հայցը: 

Մեկ այլ իրավապաշտպան, religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը այլ կարծիք ունի: «ՄԻԵԴ որոշումներն են շատանում, միջազգային կառույցների ճնշումներն են ավելանում, իսկ մեր երկրում ընտրություններից առաջ նման քայլերով ձգտում են Արեւմուտքի եւ առհասարակ բոլորի դուրը գալ»,- համոզված է Դանիելյանը: 

Նշենք, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին հերթին առաջարկում է այլընտրանքային զինվորական ծառայության փոխարեն գրել այլընտրանքային  աշխատանքային ծառայություն: Նախատեսվում է նաեւ որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30 ամիսը, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝  36 ամիսը: 

«Այն անձինք, ովքեր «Այլընտրանքային ծառայություն անցնելու մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումից հետո դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործությունների կատարման համար, լիազոր մարմնի եզրակացության հիման վրա պետք է ճանաչվեն դատվածություն չունեցող, իսկ նրանք, ովքեր սույն օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռեւս շարունակում են պատիժ կրել, պետք է հնարավորություն ունենան անցնելու այլընտրանքային ծառայության»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: 

Նախագծով նաեւ նախատեսվում է սահմանել այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը, դրանում ներառելով տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության եւ պաշտպանության,  բնագավառներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչների:

Կարինե Իոնեսյան
07.02.2013 
1545
Print
խղճի ազատություն
«Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է» 13.02.2018 | խղճի ազատություն

«Չմոռանանք, որ այս նախագծի վերնագիրը խղճի ազատության, այլ ոչ թե սահմանափակման մասին է»

Քահանաները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն բանակում ստիպողական մկրտությունների համար  

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել 7.12.2013 | խղճի ազատություն

բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել

Ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության  պաշտոնական կայքի հաղորդագրության, 1993 թվականից սկսած առաջին անգամն է, որ Հայաստ

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը 25.10.2013 | խղճի ազատություն

Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը

2013թ. հոկտեմբերի 24  

Հայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն` խղճի հիմնավորմամաբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին          <

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: