լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը
Դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը ենթարկվել է սկզբունքային փոփոխությունների և առաջիկա ամիսներից կգործի նոր կարգ։ Ի պատասխան «forrights.am» պարբերականի հարցման՝ տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։ 

Նոր մշակված օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ մայիսի 23-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Օրենսդրական փաթեթը սպասում է նախագահի ստորագրմանը, որից 10 օր հետո այն կմտնի ուժի մեջ։ Փաթեթով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ։ 

Դատապարտյալի կողմից դիմումի ներկայացման ընթացակարգ   

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացը սկսվում է, երբ դատապարտյալն ինքն է դիմում ներկայացնում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու համար: Դիմումը պետք է ներկայացվի պատժի ժամկետի լրանալուց երեք ամիս առաջ:   

«Քրեակատարողական ծառայություն - Պրոբացիայի ծառայություն – Դատարան» մոդելի գործարկում   

Դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ զեկույցներ կտրամադրի մասնագիտացված երկու կառույց․ 

1․ Քրեակատարողական ծառայությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել դատապարտյալի անձը և վարքագիծը պատժի կրման ընթացքում, և 2․ Պրոբացիայի ծառայությունը՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:   Քրեակատարողական ծառայությունը և Պրոբացիայի ծառայությունը նախապես կսկսեն զեկույցների կազմման աշխատանքները, ինչն անելու համար իրենց տրամադրության տակ կունենան 80 օր:   

Զեկույցների կազման դեպքում հնարավոր է 4 տարբերակ.   

1․ Երբ դատապարտյալի մասին քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են - ՔԿՀ վարչակազմը դատապարտյալի պատժաչափի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնել դատարան և 7 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում է դատարան։   

2․ Երբ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է – ՔԿՀ վարչակազմը դատապարտյալի պատժաչափի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնել դատարան, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, 7 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում է դատարան    

3․ Երբ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է – ՔԿՀ վարչակազմը դատապարտյալի պատժաչափի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը չներկայացնել դատարան, եթե դատապարտյալը չի տալիս գրավոր համաձայնություն։    

4․ Երբ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են – ՔԿՀ վարչակազմը դատապարտյալի պատժաչափի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում,  որոշում է կայացնում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը չներկայացնել դատարան։ 

Դատապարտյալը կարող է բողոքարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:     Դատապարտյալի իրավունքները   Զեկույցների կազման ընթացքում դատապարտյալը կպահպանի նույն իրավունքները, ինչ նրան վերապահվել էին Անկախ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: 

Դատապարտյալի իրավունքները

Այսպես, դրական զեկույցների դեպքում` մինչև զեկույցները դատարան ներկայացնելը, իսկ զեկույցներից առնվազն մեկի բացասական լինելու դեպքում՝ մինչև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից որոշում ընդունելը, դատապարտյալն իրավունք ունի.   

1)    իրեն մատչելի ձևով, այդ թվում՝ համապատասխան մասնագետի միջոցով ծանոթանալու իր վերաբերյալ կազմված նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները,  
2)    ներկայացնելու բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալու հայտարարություններով,  
3)    հայտնելու իր կարծիքը իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ,  
4)    ստանալ իր վերաբերյալ կազմված զեկույցները, 
5)    հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից, 
6)    օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքներ:    

Արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ կատարված փոփոխությունները միտված են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում ընդգրկված և գնահատում իրականացնող անձանց հնարավոր սուբյեկտիվիզմի նվազեցմանը: Այլ կերպ՝ Փաթեթը ստեղծում է այն իրավական երաշխիքները, որոնք ուղղված են քրեակատարողական օրենսդրության սկզբունքներից առնվազն մեկի՝ օրենքի առջև դատապարտյալների հավասարության սկզբունքի գործնական կիրառության ապահովմանը:
1694
Print
սոցիալական իրավունքներ
«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց անձնական երաշխավորությամբ և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանների միջնորդությունը։ «Ճահճացած վիճակից վերացանք, մնում ա շենա

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը

Դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը ենթարկվել է սկզբունքային փոփոխությունների և առաջիկա ամիսներից կգործի նոր կարգ։ Ի պատասխան «forrights.am» պարբերականի հարցման՝ տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։ 


Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են

Անհրաժեշտ է վերանայել հաշմանդամության կարգը     

Էջմիածնի 26- ամյա բնակիչ Գեւորգ Շահբազյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, ապրում է միայնակ, ստանում է 16 հազար դրամ թոշակ: Երիտասարդը պնդում է` իր ունեցա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: