լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.05.2018 | իրադարձություն

Արայիկ Խանդոյանը և Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել

Արայիկ Խանդոյանը և Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել
«Այսօր իմ պաշտպանյալներն անժամկետ հացադուլ են հայտարարել միանալով «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի նախաձեռնությանը. նրանք ևս պահանջում են օր առաջ ազատ արձակել Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին: Այս պահին իմ պաշտպանյալներին չեն տեղափոխել հացադուլավորների համար նախատեսված խուց, նրանք դեռևս շարունակում են մնալ իրենց խցերում»,- Forrights-ին հայտնեց Խանդոյանի և Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: 

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 15 օր է, ինչ հացադուլի մեջ է գտնվում Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նման ձևով պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղաքական բանտարկյալներին. 

«Բացի վերոնշյալից, պահանջում եմ մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որն ունակ կլինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման  համար, ինչպես նաև ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով, որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների,նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ»,- իր հայտարարության մեջ ասել էր Չուգասզյանը:             

Ռոզա Վարդանյան             
15130
Print
իրադարձություն
Արդարադատության նախարարությունը գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները 16.08.2018 | իրադարձություն

Արդարադատության նախարարությունը գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ   օգոստոսի 15-ին տեղի  է ունեցել ԵՄ աջակցությամբ իրականացվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկ

«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից» 14.08.2018 | իրադարձություն

«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից»

«Ցավալի է, որ Հայաստանում որևէ պետական մարմին իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումն անվանել «ապօրինի»: Այդ պետական մարմինը լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը և իր սեփական լիազորությունենրի շրջանակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը 14.08.2018 | իրադարձություն

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը

«Ես տեսել եմ մարտի 1-ը և չեմ կարող մոռանալ: Անմոռանալի են արյան լճակները, ջարդած, ջախջախված գլուխները, փողոցում մանկահասակ մորը դուբինկաներով խփելը, ոստիկանական այդ թշնամական վերաբերմունքը: 80 ականատեսի հետ ենք խոսել, ահավոր բաներ են պատմել: Ո՞վ է դա արել, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն:

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: