լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.05.2018 | արդար դատաքննության իրավունք

1 ամիս առաջ «Սասնա ծռերի» գործով նոր մարդ է կալանավորվել

1 ամիս առաջ «Սասնա ծռերի» գործով նոր մարդ է կալանավորվել
Թավշյա հեղափոխությունից առաջ՝ ապրիլի 8-ին ՀՔԾ-ն որոշել է «Սասնա ծռերի» գործով նոր մարդու կալանավորել՝ ՊՊԾ գնդի գրավումից երկու տարի անց: Խոսքը տաքսու վարորդ Կարեն Խաչատրյանի մասին է, ով մեղադրվում է Սասնա ծռերին աջակցելու մեջ՝ մասնավորապես, ՊՊԾ գնդում ծռերի գտնվելու ժամանակ նրանցից երկուսին զանգելու համար:   

Այս մասին Forrights.am-ին ասաց Խաչատրյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ մեղադրանքը շինծու է:     

«Սասնա Ծռերի ապստամբությունից 19 ամիս հետո շինծու մեղադրանքով կալանավորում են, այն դեպքում, երբ Խաչատրյանը 19 ամիս փախուստի չի դիմել,  նոր հանցանք չի գործել, որևէ մեկի վրա չի ազդել.ինչու՞ են կալանավորել»,-տարակուսանք հայտնեց պաշտպանը: 

Նա նաև ասաց, որ չնայած Կարեն Խաչատրյանը մեկ ամսից ավելի կալանավորված է, նրա հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել:  

Ուշագրավն այն է, որ դեպքից միայն մոտ երկու տարի անց ՀՔԾ-ն որոշել առգրավել  Խաչատրյանի հեռախոսները՝ թերևս փորձաքննելու համար: Ընդ որում՝  բռնագրավել է նաև տան ապրուստի գումարը: Այն դեպքում, երբ տաքսու վարորդ Կարեն Խաչատրյանը մանկահասակ երկու երեխա ունի, վարձով է ապրում և տան միակ կերակրողն է:     

Փաստաբանը ՀՔԾ-ից պահանջել է վերադարձնել ընտանիքի ապրուստը, սակայն ՀՔԾ-ից պատասխանել են, որ գումարը կվերադարձնեն միայն համապաասխան քննությունից հետո:   

Մարինե Խառատյան
965
Print
արդար դատաքննության իրավունք
«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները շարունակվում են գրավով, ստորագրությամբ կամ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվել։ Այս պահի դրությամբ 32 ամբաստանյալներից 11-ի խափանման միջոց կալանքը փոփարինվել է տարբեր այլընտրանքային խափանման միջոցներով։ Շենգավիթի դատարանում այսօր եւս մեկ անդա

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը

Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բ

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: