լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.05.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանի նախագահին թողել են օրենքից դուրս կարգավիճակում. Դատական համակարգի հերթական նվաստացումը

Վճռաբեկ դատարանի նախագահին թողել են օրենքից դուրս կարգավիճակում. Դատական համակարգի հերթական նվաստացումը
Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունից հետո Հայաստանի արդարադատության համակարգի մյուս նորամուծությունը վերաբերվում էր վճռաբեկ դատարանի նախագահի հաստիքին:  

2018թ. Ապրիլի 9-ից հետո վճռաբեկ դատարանի նախագահը պետք է նշանակվեր վճռաբեկ դատարանի պալատներից մեկի դատավորի հաստիքում և իր աշխատանքային գործունեության հիմնական շեշտադրումը լիներ արդարադատության իրականացումը, ընթացքում կատարելով նաև վճռաբեկ դատարանի նախագահին օրենքով վերապահված գործառույթներ: 

Այս իրավակարգավորման պայմաններում վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արման Մկրտումյանը հայտնվել է բավականին աննախանձելի վիճակում, որովհետև չնայած ԲԴԽ-ի և դատարանների նախագահների պատմական հանդիպմանը անհասկանալի հպարտությամբ ղեկավարում էր դատարանների նախագահների պատվիրակությանը, այնուամենայնիվ այդ հանդիպման պահին օրենքով սահմանված կարգով չէր զբաղեցրել վճռաբեկ դատարանի պալատներից որևէ մեկում առկա դատավորի թափուր հաստիք: 

Եվ դա էլ դեռ բավական չէր, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը պատմական որոշում կայացրեց` արգելելով դատարանների նախագահներին ապօրինի միջամտել արդարադատության իրականացմանը:  

Որն էր այս ուղերձի իմաստը և րնչու հիմա, երբ ներքաղաքական կյանքը և աղմկահարույց դատավարությունները հանրային ուշադրության կիզակետում են պահում դատավորներին: 

Այն, որ արդարադատության իրականացմանն ապօրինի միջամտությունն օրենքով արգելված և քրեորեն պատժելի արարք է, պարզ է նույնիսկ հանրակրթական դպրոցների սաներին և այդ առիթով որոշում կայացնելու անհրաժեշտությունը խիստ կասկածելի էր: 

Այն, որ դրա մասին ասում են հրավիրված դատարանների նախագահներին ևս անհասկանալի է , քանի որ նրանք ևս քաջատեղյակ են և բոլորից լավ գիտեն այդ մասին: 

Հնարավոր բոլոր վարկածներից ամենակենսունակը մնում է այն, որ դատական համակարգում վերանայվում է պատվեր տեղադրող և դրա պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող սուբյեկտի շրջանակը և զգուշացվում դատավորների և գործադիր իշխանության միջև միջնորդական գործառույթներ իրականացնող դատարանների նախագահներին` Արման Մկրտումյանի գլխավորությամբ: 

Այս պահին անհասկանալի կարգավիճակում գտնվող Արման Մկրտումյանը դեռևս մի քանի տարի առաջ էր հոգացել իր ճակատագրի մասին ասպարեզ բերելով այսօրվա Երևան քաղաքի դատարանի նախագահ Ռուբեն Վարդանյանին և վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերի պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանին, որին արժանացրեց նաև վաստակավոր իրավաբանի կոչման` հուսալով նրանց բարեհաճությանը և անցյալի մասին վերջիններիս հիշողությանը: 

Իհարկե, կարող են լինել նաև այլ` լավատեսական տեսակետներ, սակայն այս սցենարի դեպքում պետք չէ որոշումներ կայացնել ապօրինություն չանելու և օրենք չխախտելու մասին, այլ ուղղակի պետք է այդպես ապրել և Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակներում սանձել արդարադատության հետ կապ չունեցող և դատախազա-ոստիկանական մտածողությամբ տառապող ``դատավորներին``, որոնք իրենց առաքելությունը կատարված են համարում երբեմն-երբեմն արդարացման դատավճիռներ արձակելով և դրանցով հիանալով:
311
Print
արդար դատաքննության իրավունք
«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

«Դեռ չեմ հավատում, ժողովուրդ ջան». «Սասնա Ծռեր» անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները շարունակվում են գրավով, ստորագրությամբ կամ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվել։ Այս պահի դրությամբ 32 ամբաստանյալներից 11-ի խափանման միջոց կալանքը փոփարինվել է տարբեր այլընտրանքային խափանման միջոցներով։ Շենգավիթի դատարանում այսօր եւս մեկ անդա

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Գլխավոր դատախազը մատնանշել է, մասնավորապես, մարտիմեկյան դեպքերի, կատարված սպանությունների բացահայտումը

Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բ

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց 15.06.2018 | արդար դատաքննության իրավունք

Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանին ազատ արձակեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած վճռով ազատ կարձակվի կալանքից՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:

Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: