զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

զինծառայողը մահացու վիրավորում է ստացել
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 

19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա զինվորական ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Հայկը ընտանիքի ավագ որդին էր:


8.02.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=10&ln=1&page_id=691