Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են

Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են
Անհրաժեշտ է վերանայել հաշմանդամության կարգը     

Էջմիածնի 26- ամյա բնակիչ Գեւորգ Շահբազյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, ապրում է միայնակ, ստանում է 16 հազար դրամ թոշակ: Երիտասարդը պնդում է` իր ունեցած առողջական խնդիրներով նա պետք է ունենա ոչ թե երրորդ, այլ երկրորդ կարգի հաշմանդամություն, եւ հարցը ոչ թե գումարն է / երկրորդ կարգ ունենալու դեպքում նրա թոշակը կավելանա ընդամենը 3000 դր-ով- խմբ./ այլ բուժօգնություն ստանալու ավելի լայն հնարավորությունները:   

<<Թեկուզ իմ վնասվածք ստանալու ժամանակից տարիներ են անցել, բայց ես մինչ օրս էլ լուրջ բուժօգնություն ստանալու կարիք եմ ունենում, սակայն չեմ կարողանում դա անել, քանի որ ոչ արտոնություններ ունեմ, ոչ էլ գումար ունեմ դրա համար>>,- ասում է Գեւորգը:

Երիտասարդը վնասվածքները ստացել է Արցախում` Ֆիզուլիում: Նա 2011թ-ին մեկնէլ էր Արցախ` արտագնա աշխատանք փնտրելու: Գեւորգը պատմում է, որ  զինվորականների հետ մոտ լինելով որպես կամավոր պարբերաբար  եղել է դիրքերում:  2012 թ-ի ապրիլին Գեւորգը դիրքերում գտնում է գնդացիրի գնդակ, չեզոք գոտի տեղափոխելու ժամանակ գնդակը պայթել է, ինչի հետեւանքով նա ստացել է բազմաբեկորային վիրավորում, կտրվել է աջ ձեռքի դաստակը, լյարդի, թոքի լեղապարկի հատվածներում ստացել է բազմաբեկորային վիրավորում, աչքերի կուրացում:    

<<Այս պահի դրությամբ տեսնում են, բայց լինում են պահեր, որ ընդհանրապես չեմ տեսնում>>,- պատմում է Գեւորգը եւ ավելացնում, որ ակնագնդի մեջ դեռեւս կան բեկորներ: Երիտասարդը նշում է, որ իր ունեցած վնասվածքները բավարար են նրա հաշմանդամության կարգը փոխելու համար.   

<<Հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի, իմ իրավունքը կվերականգնվի, քանի որ այսպիսով ես չեմ կարողանում օգտվել իմ արտոնություններից եւ լիարժեք բուժում ստանալ>>:

Մանրամասները` տեսանյութում


Անի Գևորգյան


8.06.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=17&ln=1&page_id=186